Օգնելու փոխարեն պետությունը բիզնեսին խորհուրդ է տալիս յոլա գնալու համար ճիշտ որոշում կայացնել
Եթե հասկանում ենք, որ վարձակալությունը թանկ է, պետք է գնահատենք՝ արդյոք հնարավո՞ր է պահպանելով բիզնես ուղղությունը՝ փոխել տեղակայումը կամ ժամանակավորապես դադարեցումն այդ հատվածում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը՝ անդրադառնալով այն խնդրին, որ տնտեսվարողները ստիպված են եղել վճարել եւ հարկը եւ տեղի գումարը եւ հարցին՝ ինչ աջակցություն է նախատեսում Էկոնոմիկայի նախարարությունը։
«3-րդ միջոցառման սահմանում վարձակալական վճարները ներառված են նպատակային ծախսային ուղղություններում, հետեւաբար ստանալով այս վարկերը, հնարավոր է մարել այդ վճարները։ 3-րդ միջոցառման սահմաններում վարկի մեծությունը պայմանավորված է շահառուի 2019 թվականի շրջանառության հետ եւ յուրաքանչյուր շահառու կարող է օգտվել իր 2019 թվականի շրջանառության 10 տոկոսի չափով վարկային գումարից։ Յուրաքանչյուր կազմակերպություն պետք է գնահատի՝ նախ ինքը կարողանալու է հետագայում մարել այդ վարկային գումարները, այ կազմակերպությունները, որոնք գիտակցում են, որ արդեն իսկ ծանրաբեռնված են եւ հավանականությունը փոքր է, որ կարող են մարել, ապա իրենք պետք է այլ լուծումներ գտնել»,- ասաց փոխնախարարը։
Նաիրա Մարգարյանը նշեց, որ այդ կազմակերպությունները պետք է պլանավորեն, թե ինչպես են պատրաստվում այդ գումարը ծախսել. «Տնտեսվարողները պետք է կարողանան ճիշտ որոշում կայացնել իրենց գոյությունը պահպանելու համար. նվազեցնել առաջին հերթին այն ծախսերը, որոնցով խիստ պայմանավորված չէ իրենց գոյությունը»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը