Հենրիխ Մխիթարյանը գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ (Տեսանյութ)
Անգլիայի պրեմիեր լիգայի 24-րդ տուրում հայաստանի հավաքականի առաջատար հենրիխ Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում խոշոր՝ 3:0 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Լեսթերին», վաստակեց 45 միավոր, բայց կրկին մնաց վեցերորդ տեղում:
Անկասկած, հանդիպման լավագույն ֆուտբոլիստը կրկին ՀենրիխՄխիթարյանն էր: հենց նրա ակտիվ մասնակցությամբ ստեղծվեց առաջին գոլային պահը, հենց նրա գեղեցիկ անցումից եւ հրաշալի հարվածից հետո հաշիվը բացվեց 42-րդ րոպեին:
Այս գոլից ոգեւորված հյուրերը երկու րոպե անց Զլատան Իբրահիմովիչի հարվածից հետո հաշիվը դարձրին 2:0:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում էլՄխիթարյանի խորամանկ փոխանցումից հետո հաշիվը 3:0 դարձրեց Խուան Մատան:
Առաջնության ավարտից 14 տուր առաջ աղյուսակը վստահ՝ 59 միավորով գլխավորում է «Չելսին»: Նրանից ինը միավոր պակաս ունի «Տոտենհեմը»: Երրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է, որն ունի 49 միավոր:
47 եւ 46 միավոր վաստակած «Արսենալն» ու «Լիվերպուլը» զբաղեցնում են 4-րդր եւ 5-րդ տեղը:
Top-News.am


















































Մխիթարյանը կերտեց Ինտերի 5:1 հաշվով հաղթանակը
Ադրբեջանը կարծես դեմ չէ, որ Մխիթարյանը խաղա Բաքվում
Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ Ադրբեջանի չեմպիոնի
«Արսենալ»-ը հաղթեց ՊՍԺ-ին. Մխիթարյանը մեկնարկային կազմում էր
Մխիթարյանն առաջնությունն ավարտեց վեցերորդ տեղում
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ