Ճապոնիան արձակել է կապի առաջին ռազմական արբանյակը
Ճապոնիայի տիեզերական գործակալությունը (JAXA) հունվարի 24-ին արձակել է H-2А տանող հրթիռը, որն ուղեծիր է դուրս բերել ռազմական նշանակության առաջին արբանյակը՝ «Կիրեմակի-2»-ը: Այս մասին հայտնում է «Սինհուա»-ն:
H-2А հրթիռի մեկնարկից 30 րոպե անց նրանից անջատվել է «Կիրեմակի-2»-ը, որը հաղորդակցության նպատակներով կարող են օգտագործել երկրի ցամաքային, ռազմածովային եւ ռազմաօդային ուժերը:
Նախկինում արձակված քաղաքացիական նշանակությամբ արբանյակների համեմատությամբ, այս սարքն օժտված է մեծ ծավալի տեղեկությունների ընդունման եւ մշակման արագության ավելի բարձր բնութագրերով: Արբանյակի ծառայության ակնկալվող ժամկետը 15 տարի է:
Այն Ճապոնիայի Պաշտպանության նախարարությունում ռազմական նշանակության առաջին արբանյակն է: «Կիրեմակի-1»-ը եւ «Կիրեմակի-3»-ը համապատասխանաբար 2018 եւ 2020 թվականներին կարձակվեն երրորդ երկրների տանող հրթիռներով:


















































Ճապոնիայում ուժգին երկրաշարժից միայն 64 մարդ է զոհվել շնորհիվ որակյալ շենքերի
Ճապոնիայում հեղեղումների զոհերի թիվն անցել Է 140-ից
Առնվազն 3 զոհ, տասնյակ վիրավորներ
Ճապոնիան ՌԴ-ին ափսոսանք է հայտնել՝ կապված Կուրիլներում զորավարժությունների հետ
Ճապոնիան իր դեսպանատունը Երուսաղեմ չի տեղափոխի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ