Աշխարհի ամենահարուստ մարդը մեկ օրում հարստացել է 6,4 մլրդ դոլարով
Հեղինակավոր Forbes հանդեսի տվյալներով՝ աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon ինտերնետ-ընկերության հիմնադիր ղեկավար Ջեֆ Բեզոսը, մեկ օրվա ընթացքում իր ահռելի կարողությանն ավելացրել է ևս 6,4 մլրդ դոլար:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, մեկ օրում կարողության նման աճը պայմանավորված է ընկերության արժեթղթերի գնի 5.3% աճով:
Հայտնի է, որ այժմ Բեզոսի կարողությունը կազմում է 138 մլրդ դոլար: Բեզոսն Amazon-ը հիմնադրել է 1994 թվականին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջեֆ Բեզոսը փետրվարին ընկերության իր բաժնեմասերը 3,4 միլիարդ դոլարով վաճառելու շնորհիվ խուսափել էր կորոնավիրուսի պատճառով ֆինանսական շուկայի փլուզման հետևանքով հսկայական կորուստներից:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը