Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Կարծիք

Արցախում հայտարարվել է ոչ թե արտակարգ դրություն, այլ արտակարգ իրավիճակ

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՈՉ ԹԵ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ...
------------------------------------------------------------------------------
Բակո Սահակյանը, ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 20-րդ կետով, 133-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 1-ին եւ 5-րդ հոդվածներով` ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի ապրիլի 12-ից, ժամը 22:00-ից սկսած մինչև 2020 թվականի մայիսի 12-ը, ժամը 22:00-ն ներառյալ՝ հայտարարվել է արտակարգ իրավիճակ:


Խնդրում եմ ուշադրություն դարձնել՝ հայտարարվել է ոչ թե արտակարգ դրություն, այլ արտակարգ իրավիճակ:

Այս մասին արդեն մեկ ամսից ավել է, ինչ խոսում եմ, որ մեզ մոտ նույնպես պետք է կորոնոավիրուսի դեմ պայքարն իրականացվեր «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի տրամաբանությամբ ու պահանջներով:

Ինձ համար գոնե ի սկզբանե պարզ էր, թե ինչի համար էր հայտարարվում արտակարգ դրություն և այժմ էլ որոշում կայացվում՝ երկարաձգելու այն:
/Հասկացողը հասկանում է, թե ՀՀ-ում ինչո՞ւ է հայտարարվել Արտակարգ դրություն, իսկ Արցախում՝ արտակարգ իրավիճակ/:

Եվ եթե Ձեզ թվում է, որ Դուք Հռոմի պապից ավելի կաթոլիկ եք, չարաչար սխալվում եք:

Ես վերահաստատում եմ ս.թ. մարտի 16-ին իմ կողմից արված գրառումը. համաձայն որի.
«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը սահմանում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմքերն ու կազմակերպումը, այդ բնագավառում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների` անկախ կազմակերպական-իրավական տեսակից (այսուհետ` ձեռնարկություններ, հիմնարկներ, կազմակերպություններ), ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները:

Նույն օրենքի 1-ին հոդվածով սահմանվում է ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ հասկացությունը, համաձայն որի՝ արտակարգ իրավիճակ է համարվում որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երևույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման:

Այս օրենքով և այս հոդվածով սևով սպիտակի վրա նկարագրված է այսօրվա իրավիճակը և կարգավորված է բոլորի, կրկնում եմ՝ ԲՈԼՈՐԻ անելիքները:

Ես պնդում եմ, որ այն պետությունը, որը չի առաջնորդվում օրենքներով, ապագա չունի:
Եվ ինձ համար իսկապես տարակուսելի է, թե ինչպե՞ս է վերականգնվելու արտակարգ դրություն հայտարարվելու հետևանքով երկրին հասցված տնտեսական վնասը և ո՞վ է պատասխան տալու սրա համար:

Հ.Գ. Ծանոթ եմ Հայաստանի և Արցախի օրենսդրությունների նրբություններին և պնդում եմ, որ մեր դեպքում նույնպես կիրառելի պետք է լիներ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը: