ՕՊԵԿ + գործարքի մասնակից երկրները հետաձգել են արտահերթ գագաթնաժողովը․ Reuters
ՕՊԵԿ + գործարքի մասնակից երկրները հետաձգել են արտահերթ գագաթնաժողովը, որը նախատեսված էր անցկացնել ապրիլի 6-ին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ իր աղբյուրներին հղումով։
Աղբյուրի հաղորդմամբ՝ գագաթաժողովը կարող է տեղափոխվել ապրիլի 8-ին կամ 9-ին։ Դա լրացուցիչ ժամանակ կտա արդյունահանման կրճատման ծավալների շուրջ բանակցությունների համար։
ՕՊԵԿ+ երկրների պատվիրակություններում իրենց հերթին պնդում են, որ հանդիպման հետաձգումը դեռևս հաստատված չէ։
Երեկ, համաշխարհային էներգետիկ շուկաներում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ նավթի շուկայի հավասարակշռության հարցում՝ ընդգծելով որ նավթի շուկայում երկարաժամկետ կայունությամբ շահագրգռված են բոլոր երկրները։
«Ցանկանում եմ ընդգծել, որ Ռուսաստանն անհրաժեշտ է համարում միավորել ջանքերը։ Մենք ՕՊԵԿ+ գործարքի խզման նախաձեռնողը չենք եղել, և մենք պատրաստ ենք գործընկերների հետ ՕՊԵԿ+-ի շրջանակներում պայմանավորվածությունների, ինչպես նաև պատրաստ ենք այդ հարցի շուրջ համագործակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ»,- հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը սերտ կապ է պահպանում Սաուդյան Արաբիայի հետ՝ կապված նավթի շուկայում տիրող իրավիճակի հետ: «Մենք սերտ կապի մեջ ենք Սաուդյան Արաբիայում մեր գործընկերների հետ»,- հայտնել է Պուտինը:
Նավթի գները սկսել են նվազել կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, այն հարված է հասցրել նավթի համաշխարհային պահանջարկին: Գներն անկում գրանցեցին ՕՊԵԿ+ գործարքի ձախողումից հետո, երբ Ռուսաստանը չընդունեց առաջարկվող պայմանները, իսկ Սաուդյան Արաբիան ու գործընկերները հրաժարվեցին երկարաձգել նավթի արդյունահանման մակարդակի կրճատումը:
Արդյունքում ապրիլի 1-ից համաձայնության մասնակից կողմերը ազատվել են նավթի արդյունահանման որևէ պարտավորություններից և ծրագրում են բարձրացնել արդյունահանման մակարդակը: Ամենածայրահեղն արձագանքել է հենց Սաուդյան Արաբիան՝ խոստանալով նավթի մատակարարումն ավելացնել մեկ օրում 3 միլիոն բարելով, ինչպես նաև ռեկորդային զեղչ սահմանել վերջին տասնամյակների համար: Այսպիսով՝ թագավորությունը մտադիր է ավելացնել իր բաժինը շուկայում և դուրս թողնել մրցակիցներին, առաջին հերթին՝ Ռուսաստանին:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը