Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Կարծիք

Երևանի քաղաքապետարանի կրավորական մոտեցումը

Երևանի քաղաքապետարանը համավարակի, արտակարգ դրության օրերին որդեգրել է կրավորական մոտեցում, լրացուցիչ առանձնահատուկ միջոցառումներ չեն ձեռնարկվում, ենթարկվում են պարետատան հրահանգավորումներին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Բազմաթիվ գործողություններ կան, որոնք աշխարհի քաղաքապետարանները, համայնքային իշխանություններն իրականացնում են։ Հիմնականում, եթե հայտարարված է արտակարգ դրություն կամ առանձնահատուկ միջոցներ են կիրառվում, դրանց հիմնական շարժիչ ուժը հաղորդվում է հենց քաղաքապետարանների կողմից։ Մեր դեպքում մենք տեսնում ենք քաղաքապետարանի ավելի շատ կրավորական մոտեցումը, առ այն, որ իրենք հիմնականում ենթարկվում են պարետատան հրահանգավորումներին, ինչը նշանակում է, որ լրացուցիչ միջոցառումներ քաղաքապետարանից պետք չէ ակնկալել, որովհետև իրենք այդպիսի մոտեցում են որդեգրել»,- նշեց նա։

Դավիթ Խաժակյանի խոսքով՝ շտապօգնության ծառայությունը և պոլիկլինիկաները, որոնք կորոնավիրուսով պայմանավորված ծանրաբեռնվածությամբ են աշխատում, համայնքապատկան կառույցներ են․ «Պարետատան ցուցումով միայն սկսեցին հոգալ բուժաշխատողների տեղափոխման հարցը, որը շուտ պետք է անեին և սեփական նախաձեռնությամբ, բայց էլի լավ էր, որ արեցին»,- ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը։

Ըստ նրա՝ արտակարգ դրության հետևանքով կան ի հայտ եկած մի շարք հանգամանքներ, որոնց ուղղությամբ ևս քաղաքապետարանը պետք է աշխատանքներ տանի․ «Հիմա մայրաքաղաքում տարբեր տնտեսվարողների գործունեությունն արգելված է, այդ տնտեսվարողների հետ քաղաքապետարանը պետք է հանդիպեր, քննարկեր խնդիրները, որոնք կան և որոնք պետք է լուծվեն, երբ արտակարգ դրությունն ավարտվի, այդ մարդկանց աշխատանքը վերականգնվի»,- ասաց Դավիթ Խաժակյանը։

Երևանի ավագանու անդամը համեմատականներ է տանում Թբիլիսիի և Երևանի քաղաքային իշխանությունների կատարած գործողությունների միջև։

«Թբիլիսիի փողոցների ախտահանման, լվացման աշխատանքների հայտնի կադրերը տարածվել էին։ Իսկ Երևանի քաղաքապետարանը, կրկնում եմ, կրավորական մոտեցում է որդեգրել և միջամտություն չի ցուցաբերում առհասարակ։ Այսօր նույնիսկ Վրաստանը՝ որպես տիպային օրինակ, նույնիսկ հայտնվել է միջազգային մամուլի էջերին՝ վարակակիրների նվազ թվով և զրոյական մահացությամբ։ Վրաստանի վարչապետը խոսում էր այն միջոցների մասին, որոնք ժամանակին և ճիշտ կիրառվել են, մասնավորապես, վարակակիր օջախների, հիմնական երկրներից հոսքի ճիշտ ժամանակին փակման մասին։ Եվ այդ նույն ժամանակ, երբ Վրաստանի իշխանությունները նման քայլեր էին անում, ՀՀ իշխանությունները Հայաստանով մեկ քարոզարշավ էին իրականացնում»,- նկատեց նա։

Ընդդիմադիրները, քաղաքացիները Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին մեղադրում էին համավարակի, արտակարգ դրության օրերին ցուցաբերած անգործության մեջ։ Ի պատասխան իր հասցեին հնչող քննադատություններին՝ Հայկ Մարությանը երեկ տեսաուղերձ էր հրապարակել, որտեղ նշել էր․ «Ես ուղիղ եթերներ չեմ մտնում, ես աշխատում եմ։ Գնացե՛ք, նստե՛ք տանը, կառանծյա՛ պահեք, որովհետև գիտնականները հայտնաբերել են, որ բարի մարդկանց էլ է էս կորոնավիրուսը կպնում։ Առնվազն տականքություն է մեծահասակ քաղաքացիների վրա քաղաքական դիվիդենտ հավաքելը»,- ասել էր քաղաքապետը։

Դավիթ Խաժակյանի խոսքով՝ տեսանյութից ակնհայտ էր, որ քաղաքապետը ջղաձգված է։ Նա նաև նշեց, որ Հայկ Մարությանը վիրավորական արտահայտություններով հանդես եկավ պատգամավորի հասցեին։

«Բայց դա արդեն դարձել է մեր քաղաքական մշակույթի մի մաս, դա ներակրվել է այս իշխանությունների կողմից։ Ես երբևէ չեմ հիշում, որ որևէ բարձրաստիճան պաշտոնյա նման արտահայտություն թույլ տա իրեն։ Գուցե եղել է, բայց ես չեմ հիշում։ Դա բնականաբար ողջունելի չէ և պետք է բացառվի։ Այսինքն՝ իր հասցեին հնչել էր քննադատություն, որը կարող էր տեղին լինել, կարող էր տեղին չլինել, բայց այդ քննադատությանը վիրավորական՝ տականքություն բառն օգտագործելով պատասխանե՞լ։ Շատ մարդիկ էլ իրեն կարող են շատ բան ասել, բայց իրենց թույլ չեն տալիս»,- ասաց Դավիթ Խաժակյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ առավոտից փնտրում է քաղաքապետ Հայկ Մարությանին՝ մի հարցի վերաբերյալ պարզաբանում սանալու համար․ «1.5 մլն-անոց մայրաքաղաքի քաղաքապետը չի կարող անհետ կորած համարվել, ձեր մտքով անցե՞լ է զանգել ինքնամեկուսացված մեր տարեց հանճարներին ու հարցնել՝ ինչի կարիք ունեն»,- գրել էր պատգամավորը