Վրաց գործարար. McDonald's–ը կզարդարի Երևանի գլխավոր հրապարակի շրջակայքը
Հայաստանում արագ սննդի առաջին McDonald's ռեստորանը կզարդարի Երևանի Հանրապետության հրապարակի շրջակայքը, համոզված է նախաձեռնության հեղինակ, վրացի գործարար Թեմուր Չկոնիան։ Հաղորդում է «Sputnik»-ը:
Վրաց գործարար Թեմուր Չկոնիայի բանակցությունները Հայաստանի ղեկավարության հետ Հայաստանում արագ սննդի առաջին McDonald's ռեստորան բացելու վերաբերյալ շարունակվում են։ Չկոնիան ցանկանում է McDonald's բացել Հանրապետության Հրապարակի զբոսայգիներից մեկում։
«Մեր ընտրած տեղը հարցեր է առաջացնում։ Մենք ուզում ենք, որ արագ սննդի կետը լինի Երևանի կենտրոնում՝ երկրի գլխավոր հրապարակում։ Այս պահին շարունակվում են բանակցությունները երկրի իշխանությունների հետ»,– ասաց Չկոնիան։
Նրա խոսքով` Հայաստանի կառավարությունը վերջնական պատասխան դեռ չի տվել։ Գործարարը կարծում է, որ McDonald's արագ սննդի ռեստորանը հարմար կլինի բացել Հանրապետության Հրապարակի տարածքում։ Նախնական ծրագրի համաձայն՝ պետք է կառուցվեր երկհարկանի և տեղակայված լիներ էլիտար վայրում։ Դա թույլ կտար հայաստանյան McDonald's–ին հետագայում մասնակցել ամենամյա միջազգային մրցույթի։
Չկոնիան նախատեսում է Հայաստանում, ընդհանուր առմամբ, յոթ նման սննդի կետ բացել։ Ներկա պահին նախագիծը իրականացման փուլում է։ Ռեստորանը կառուցելու համար 1500 քմ մակերես ունեցող տարածք է հարկավոր։
Հայաստանում ռեստորանը բացելու հարցը որոշվում էր Օռլանդոյում (ԱՄՆ, Ֆլորիդայի նահանգ) McDonald's ընկերության ներկայացուցչի հետ հանդիպման շրջանակներում։ Թբիլիսիում հայտնի ցանցի առաջին ռեստորանը Թեմուր Չկոնիան բացեց 90-ականներին։ Այժմ Վրաստանում աշխատում է McDonald's արագ սննդի մի քանի կետ։ Բացի այդ, գործարարը նաև Վրաստանում Coca-Cola-ի գործարանի և մի շարք այլ ձեռնարկությունների սեփականատերն է։
Աղբյուր՝ «Sputnik»

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը