Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Կարծիք

Նիկոլ Փաշինյանը պարզապես իր եղբայր օլիգարխին է պատսպարում

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր առավոտյան հայտարարվեց ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների նոր թիվ՝ 115։ Սա պաշտոնական թիվ է։ Ինչքանով է այն ճիշտ՝ գիտեն դրա հրապարակողները։ Եվ այսպես, ՀՀ-ում վարակի տարածման տեմպերն ավելի բարձր են, քան Վրաստանում կամ Ադբեջանում։ Ինչո՞ւ։ Այդ ինչպե՞ս պատահեց, որ Վրաստանը, որտեղ զբոսաշրջությունն ավելի մեծ տեղ ունի քան մեր մոտ, անգամներ ավելի քիչ է վարակվել։ Նիկոլ Փաշինյանն պնդում է. դե կորոնավիրուս ամեն տեղ կա մեզ մոտ էլ կա։ Ոչ եղբայր, խորամանկում ես, մեզ մոտ շատ կա հարևանի համեմատ և դրա համար հատուկ պատճառներ կան։ Ո՞րոնք են։

1. Հանրաքվեն։ Ես չեմ քննարկում այդ հանրաքվեն որքանով է օրինական կամ ապօրինի։ Բայց երբ Նախագահ Արմեն Սարգսյանն փետրվարի 9-ին ստորագրում էր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու ԱԺ օրենքը նա պետք է այնքան պրոֆեսիոնալ լիներ, որ ասեր եղբայր աշխարհի շուրջ 6 տասնյակ երկրներում կորոնավիրուսով 39.800 հիվանդ կա, ի՞նչ մի հանրահավաքի ժամանակ է։ Բայց այս կոմֆորմիստ անսկզբունքայինի համար պետության հաշվին հանգիստ կյանք վայելելը վեր է ամեն բանից։ Եվ նա ստորագրում է, օրենքը՝ խստորեն խախտելով պետության գլխի իր սահմանադրական պարտականությունները։

Ապա սկսվում է քարոզարշավը։ Երբ մարտի 7-ին Նիկոլ Փաշինյանն Գյուլագարակում քարոզարշավ էր անում, նա գիտեր որ աշխարհի արդեն 110 երկրներում կա 106.2 հազար հիվանդ, մեկն էլ Հայաստանում է։ Իշխանությունը բացարձակեցնելու մոլուցքով տառապող այս մարդը շարունակում է միտինգներ անել. զուգահեռաբար մեզ հրամցնելով «թու-թու-թու», «կորոնավիրուսն ում շունն է» անտեղի արտահայտությունները։ Շուտով ինքն է խոստովանում, որ Մեղրու ճանապարհին շփվել է կորոնավիրումսով հիվանդ մեկի հետ։ Այդ մեկին ցույց են տալիս նրա հետ բեմահարթակին կանգնած։ Նիկոլ Փաշինյանն ստոպ չի տալիս, շարունակում է հավաքները՝ կորոնավիրուս տարածելով։ Եվ միայն ամսի 12-13-ին է նկատում, որ այս կետով վարակ է տարածում, ինքնամեկուսանում է Սևանում։


Այսպիսով, Արմեն Սարգսյանն և Նիկոլ Փաշինյանն քրեական պատասխանատվություն են կրում ՀՀ-ում վարակի տարածման դեմ պայքար չտանելու և մի բան էլ դրան նպաստելու համար։ Եթե կա այս երկրում արդար իրավական համակարգ, ապա այն անմիջապես պետք է իրավական հետապնդման ձեռնամուխ լինի։

2. Քաղավիացիան և Տաթևիկ Ռևազյանը։ Ճակատագրական նշանակություն ունեցավ Տաթևիկ Ռևազյանի (հիմա նա երկրից փախել է՝ ծննդաբերության պատրվակով) Ռյան Էյրի ժամանումը Հայաստան։ Ես մի կողմ եմ դնում այդ մութ և ոչ թափանցիկ գործարքը (մի օր սրանով ևս քրեական հետապնդում է իրականացվելու)։ Գործարքի իմաստը սա էր. ՀՀ-ն Եվրոպա մեկնելու, իսկ ոմանց համար արտագաղթելու էժան տարբերակ էր ստեղծել։ Լավ, երբ որ այս չվերթները բացվում էին, կորոնավիրուսի մասով միայն ահազանգներ կային Չինաստանից։ Բայց հետո՞։ Փետրվարի կեսերին այլևս պարզ էր, որ հենց Իտալիան է Չինաստանից հետո ամենավտանգավոր օջախն աշխարհում ու հենց Միլան քաղաքը։ Ոչ Տաթևիկ Ռևազյանն և ոչ էլ Նիկոլ Փաշինյանն մատ մատներին չեն խփում չվերթները փակելու։ Մարտի 10-ի կողմերը Իտալիայից ժամանած մի խեղճ Էջմիածնեցի կին են գտնում ու սկսում քարկոծել. թե ի՞նչու ես տղայիդ նշանդրեքին մասնակցել։ Բա ի՞նչ աներ։ Քարկոծող եք Նիկոլ Փաշինյանին և Տաթևիկ Ռևազյանին քարկոծեք։ Այդ կինն ի՞նչ մեղք ունի։

3. Արտադրամասը։ Այս արտադրամասի անունն այսպես էլ մնաց՝ «հայտնի արտադրամաս»։

Նիկոլ Փաշինյանն այնքան նուրբ է, որ ասում է. «Արտադրամասը գաղտնիք չէ, ուղղակի զուտ կոռեկտությանաս առումով, ինչպես մենք հիվանդացած մարդկանց անունները չենք նշում, զուտ էթիկայի առումով, այնպես էլ ընկերության անունը չենք նշում, բայց կարող եմ ասել, որ արտադրաամասը գտնվում է Երեւանի Շենգավիթ համայնքում եւ Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է» (տես նրա հարցազրույցը «Շանթ» հեռուստաընկերությանը, մարտի 18-ին)։

Ինչպիսի» նրբանկատություն։ Հետո էլ ասում եք՝ Նիկոլ Փաշինյանը կոպիտ է։ Չի կարող արտադրամասի անունը տալ, տիրոջը տեղը չի բերում։ Իսկ սա այն նույն հայտնի օլիգարխն է, որին Նիկոլ Փաշինյանն իր կյանքի նախավարչապետական հատվածում քլնգում էր, իսկ հետվարչապետական հատվածում ախպերացել է։ Նույնիսկ արտոնություններ է տվել արտադրական գործունեություն ծավալելու համար։ Նիկոլ շատ մի ատիր, սիրել կա։ Եվ ապա այս պարոնը, շահույթի մոլուցքով տառապող, Իտալիայում կորոնավիրուսի ծաղկման օրերին ինստրուկտոր է ընդունում։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ չի ասում, երբ ասում է, որ նա իբր թե առողջապահության նախարարաության հսկողության տակ էր։ Սրիկան ջերմությունն իջեցնող հաբեր էր ընդունում։ Այդ ի՞նչ հսկող էր, որ հազը չէր նկատում։ Կամ՝ հսկող չկար կամ էլ ֆուֆլո էր։ Այդպես խոսելով Նիկոլ Փաշինյանը պարզապես իր եղբայր օլիգարխին է պատսպարում։ Խնդիրը շատ պարզ է. ևս մեկ քրեական հետապնդում էլ այս գործարանատիրոջ նկատմամբ պետք է իրականացվի։ Կարծում եմ, իրավապահ մարմիններն ի վիճակի կլինեն սահմանել այս գործարանատիրոջ-օլիգարխի անուն ազգանունը։
Շարունակելի…»: