Խոստումներ եւ իրականություն. Բնակարանի գնման սերտիֆիկատ ստացած 120 սպաներից միայն 30 հոգի է կարողացել բնակարան գնել
Բնակարանի գնման սերտիֆիկատ ստացած 120 սպաներից միայն 30 հոգի է կարողացել ձեռք բերել բնակարան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը` նշելով , որ մնացած 90 հոգին, սերտիֆիկատները ձեռքներին, չեն կարողանում գտնել բնակարան:
«Գործընթացը սկսվել է 2019 թվականի սեպտեմբեր ամսին: Շիրակի, Գեղարքունիքի, Արարատի մարզերից ընդամենը 119 հոգու է սերտիֆիկատ հատկացվել: Հոկտեմբերից հետո՝ մինչ այսօր, ոչ մի բնակարանային նիստ չի իրականացվել, թեեւ գործընթացը պետք է շարունակական լիներ»,-ասաց նա:
Հակոբյանի խոսքով` տրամադրվող գումարը քիչ է, իսկ բնակարանները թանկացել են:
«Սերտիֆիկատներն էլ 1 տարվա ժամկետ ունեն, եթե մեկ տարում բնակարան ձեռք չես բերում, գումարը զրոյանում է: Ուղղակի ես մտածում եմ, որ նիստերը հետաձգեցին, քանի որ տրամադրված գումարները պետք է սպառվեն 2020 թ. դեկտեմբերին»,-հավելեց նա:
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան, տնամերձ հողամաս կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով բնակարան կամ բնակելի տուն գնելու համար 2019 թ. հունիսի 1-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը տրամադրվում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն` բնակարանի գնման վկայագրերի միջոցով։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը