«Դժվար է հիշել այդ ամբողջ ցավը, արցունքները...». բլոգեր Սոֆյա Բրոյանի պատմությունը, թե ինչպես մեկ տարում նիհարեց մոտ 100 կգ (լուսանկարներ)
Տյումենի 23-ամյա բնակչուհի Սոֆյա Բրոյանը համացանցում հայտնի է դարձել իր գեր լինելու մասին հումորային հոլովակների շնորհիվ, սակայն աղջիկը որոշել է կտրուկ փոփոխությունների դիմել և կամքի ուժի շնորհիվ կարողացել է ավելորդ կիլոգրամներից ազատվել, գրում է bigpicture.ru կայքը:
Բլոգերի խոսքով` նա առողջական խնդիրների պատճառով է ստիպված եղել ազատվել ավելորդ քաշից. Բրոյանը ողնաշարի հետ կապված խնդրի հետևանքով դժվարությամբ է տեղաշարժվել, սակայն մի օր նրա վիճակն այնքան է սրվել, որ այլևս չի կարողացել վեր կենալ անկողնուց:
Սա շրջադարձային պահ է եղել Սոֆյայի համար, որից հետո որոշել է հատուկ սննդակարգի հետևել և սպորտով զբաղվել. արդյունքում մեկ տարվա ընթացքում կորցրել է 95 կիլոգրամ:
Աղջիկն այժմ Instagram սոցիալական կայքում բլոգ է վարում, որտեղ պատմում է ավելորդ քաշից ազատվելու իր փորձի մասին և մոտիվացնում է նույն խնդիրն ունեցող աղջիկներին:
Բլոգերը նշում է, որ ստիպված է եղել մեծ դժվարությունների միջով անցնել վերջնական նպատակին հասնելու համար: Նրան մեծ օգնություն են ցուցաբերել երկու ընկերուհիները, որոնք խորհուրդներ են տվել ճիշտ սննդակարգի ընտրության հարցում:
«Դժվար է հիշել այդ ամբողջ ցավը, արցունքները… Մարդիկ, որոնք ավելորդ քաշի հետ կապված խնդիր չեն ունեցել, չեն հասկանա` ինչի մասին է խոսքը…առանց չափազանցնելու, ես դժոխքի միջով եմ անցել»,- գրել է Սոֆյան անձնական բլոգում:
Բրոյանի համար դժվար է եղել նաև արագ սննդից և գազավորված ըմպելիքներից հրաժարվելը, սակայն լավ ինքնազգացողությունն ամրապնդել է կամքի ուժը:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո