Քիմ Քարդաշյանն ավագ դստեր պատճառով վիճել է 5-ամյա երգչուհու հետ
Քիմ Քարդաշյանի 6-ամյա դուստր Նորթ Ուեսթն անակնկալ է մատուցել իր ծնողներին եւ Նորաձեւության շաբաթվա ցուցադրության շոուի ժամանակ ելույթ է ունեցել:
Քանյե Ուեսթի ավագ դուստրը նորամուտը նշել է ռեփերի բրենդի ցուցադրության ժամանակ՝ կատարելով 5-ամյա երգչուհի ZaZa-յի What I Do երգը: Չնայած մեծ թվով մարդկանց Նորթը բեմում իրեն վստահ էր զգում։ Նորթը օվացիաների է արժանացել։ Իրադարձությանն արձագանքել են երիտասարդ կատարողի ծնողները, որոնք Քարդաշյանների ընտանիքին կոչ են արել հարգել իրենց երեխայի ստեղծագործությունը եւ նշել հեղինակությունը:
«Մեր աղջիկն իր նպատակին հասնելու զարմանալի ճանապարհ է անցել՝ ստեղծելով երաժշտություն, որը նա ցանկանում էր ցույց տալ աշխարհին։ Մենք հպարտանում ենք դրանով եւ ցանկանում ենք, որ նրան հարգեն։ Մեզ դուր է գալիս, որ Քիմն ու նրա դուստրը ոգեշնչվում են մեր փոքրիկի ստեղծագործությամբ։ Մենք չենք բարկանում, բայց շատ խնդրում ենք հարգանքով վերաբերել հեղինակային երգերի օգտագործմանը։ Մենք չենք ցանկանում, որ մեր աղջիկը իրեն վիրավորված զգա», — գրել են փոքրիկ աստղի ծնողները։
Քարդաշյանը ներողություն է խնդրել նրանցից եւ խոստովանել, որ Նորթը միայն ելույթից առաջ է ասել, թե ինչ երգ է երգելու։ Քիմը նաեւ հավելել է, որ իր դուստրը հանդիսանում է ZaZa-ի մոլի երկրպագուն, ուստի զարմանալի չէ, որ նա ընտրել է հենց իր երգը, գրում է Cosmopolitan-ը:
Նորթի մայրը վստահություն է հայտնել, որ իրենց աղջիկները կկարողանան ընկերանալ եւ նույնիսկ համատեղ երգ ձայնագրել։ Zaza ծնողներն աջակցել են այս գաղափարը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում