Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի դուստրն առաջին անգամ «ռեփ կատարմամբ» է հանդես եկել (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի և հայտնի երգիչ, դիզայներ Քանյե Ուեսթի ավագ դուստր Նորթ Ուեսթն առաջին անգամ «ռեփ կատարմամբ» է հանդես եկել, հայտնում է Daily Mail պարբերականը:
Երկուշաբթի Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակում տեղի է ունեցել Քանյե Ուեսթի աշուն/ ձմեռ-2020 նոր հավաքածուի ցուցադրությունը, որին ներկա են եղելնաև նրա 39-ամյա կինը` Քիմ Քարդաշյանը, վերջինիս ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը:
Հագուստի ցուցադրության ժամանակ Քանյե Ուեսթի ելույթից հետո բեմ է բարձրացել նրա` 6-ամյա աղջիկն ու բավականին վստահ ելույթ ունեցել հանդիսատեսի առաջ: Նորթի ծնողները աջակցել և քաջալերել են նրան ամբողջ ելույթի ընթացքում:
Հանրահայտ ռեփեր Քանյե Ուեսթը և նրա եկեղեցական երգչախումբը ելույթ են ունեցել Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակում:
Սուպերմոդելները, դիզայներները, ոճաբանները և մյուս հյուրերը կիրակի առավոտյան ներկա են գտնվել Փարիզի des Bouffes du Nord թանգարանում անցկացվող կիրակնօրյա «պատարագին»:
Քանյեն և նրա երգչախումբն իրենց ելույթը սկսել են «Հիսուս թագավոր» երգով և ավարտել «Սպեղանի» (Balm in Gilead) երգով:
«Շատ ժամանակ մենք մեր հավատն ու վստահությունը ներդնում ենք նյութական իրերի մեջ»,- ելույթի ընթացքում ասել է Քանյեն:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո