Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Ի՞նչ «խաղերով» է ԱՎԿ-ն կեղծել վիճակագրական տվյալները

Իսկ հիմա ձեռնամուխ լինենք մյուս խնդրի լուծմանը։ Ի՞նչ "խաղերով" է ԱՎԿ-ն կեղծել վիճակագրական տվյալները։

Ծառայությունների "խաղերը" 2005-2019թթ։

ՀՀ ԱՎԿ-ն խեղաթյուրումների շուրջ կեսը արել է ծառայությունների հաշվին։ Շատերն են նկատել, որ ինչ ինչ, ծառայությունները ՀՀ-ում, սովորաբար, աճում են երկնիշ թվով։ Այսպես, 2000-2019թթ ՀՀ-ում ծառայությունների աճի տեմպը դրական է եղել 20 տարի անընդմեջ, որից 15 տարի այն եղել է երկնիշ, այդ թվում 10 տարի 15% և ավելի, այդ թվում 4 տարի 20% և ավելի (https://www.armstat.am/am/?nid=12&id=06002)։

Ծառայությունների շղթայական ինդեքսի հաշվարկում որոշակի խնդիրներ կան։ Բանն այն է, որ դրանց կառուցվածքը տարիների ընթացքում փոխվել է։ Վերջին կառուցվածքը (կացություն և հանրային սնունդ; մշակույթ, զվարճություններ և հանգիստ; կրթություն, առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում; անշարժ գույքի հետ կապված գործունեություն; տեղեկատվություն և կապ; տրանսպորտ; վարչարարական և օժանդակ գործունեություն; զբոսաշրջային գործակալությունների գործունեություն, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն; ֆինանսական և ապահովագրական գործունեություն; սպասարկման այլ ծառայություններ), մեր դիտարկմամբ, կիրառվում է 2010-ից։

90-ականների սկզբին կիրառվում էր բոլորովին այլ կառուցվածք (հաշվիչ-ինֆորմացիոն սպասարկում; անշարժ գույքի հետ կապված գործունեություն; շուկային գործունեության ապահովման հետ կապված ընդհանուր առևտրային գործունեություն; ընդերք և հիդրոմետ ծառայություն; բնակարանային տնտեսություն; կոմունալ տնտեսություն և բնակչության սպասարկման ոչ արտադրական տեսակներ; առողջապահություն, ֆիզկուլտուրա և սոցիալական ապահովություն, ժողովրդական կրթություն; մշակույթ և արվեստ; ֆինանսներ, վարկ, ապահովագրություն և կենսաթոշակային ապահովություն; կառավարում), իսկ 2004-ին 1999-ից սկսած հաշվարկվել են բոլորովին ուրիշ դասակարգմամբ (կենցաղային, մարդատար տրանսպորտ, փոստ և հեռահաղորդակցություն, բնակարանային-կոմունալ տնտեսություն, կրթություն, զբոսաշրջություն և էքսկուրսիա, ֆիզկուլտուրա և սպորտ; բժշկական ծառայություններ; առողջարաններ և հանգստյան տներ, իրավական բնույթի և բանկային հիմնարկների ծառայություններ և այլն)։

Մեթոդաբանության հաճախակի փոփոխությունները, որոնք ԱՎԿ կողմից նպատակ են ունեցել նաև մոլորեցնելու հանրությանը (ի վերջո, միշտ էլ կարելի էր մեթոդաբանության փոփոխությանը զուգահեռ տալ նաև համադրելի աղյուսակներ), իհարկե դժվարեցնում են մեր գործը. առաջանում են շեղումներ և երկարատև դինամիկ շարքեր կազմելու խնդիրներ։ Այնուամենայնիվ, սխալները մեծ լինել չեն կարող։ Ի վերջո, կա մի հասարակ լուծում. ՀՆԱ-ից հանում ենք արդյունաբերությունը (շինարարության և էներգետիկայի հետ միասին), գյուղատնտեսությունը և տակը մնում է ծառայությունների ոլորտը (ծառայություններ + առևտուր)։ Բացի այդ, հնարավոր լուրջ շեղումներից խուսափելու համար մենք խորացել ենք միայն 2005-2019թթ վիճակագրական տվյալների վերլուծության մեջ։

Ի՞նչ ենք ստացել։ 2005-2019թթ ՀՀ ՀՆԱ-ն աճել է 2.07 անգամ։ Այդ նույն շրջանում ծառայություններն աճել են 4.5 անգամ (հաշվարկված է ըստ՝ https://www.armstat.am/am/?nid=12&id=06002)։ Այս ոլորտում տնտեսական աճը հիմնականում ապահովել են "ֆինանսական և ապահովագրական գործունեություն" ու "մշակույթ, զվարճություններ և հանգիստ" ենթաճյուղերը։ Առաջինը նշված 15 տարիներին աճել է 11.3 անգամ (Հաշվարկված է. Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2007, էջ 327-348; Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2009, էջ 327-348; Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2010, էջ 350-371; Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2015, էջ 343-370; Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2016, էջ 347-374; https://www.armstat.am/file/article/sv_12_19a_126.pdf)։ Երկրորդի մասով 2005-2009թթ տվյալները բացակայում են (այլ դասակարգում էր)։ Սակայն կան 2010-2019թթ տվյալները, որոնց համաձայն 2010-2019թթ այս ենթաճյուղում տնտեսական աճը 10 տարում կազմել է ....17 անգամ։ Այսինքն,միջին տարեկան հավելաճը այստեղ կազմել է՝ 33% (տես վարևում նշած աղբյուրները)։ Արդյունքում, 1990-2019թթ ծառայությունների ոլորտը (առևտրի հետ միասին) կազմել է 57.4% (ՀԲ տվյալներով 2018-ին ծառայությունների ոլորտը եղել է 52.6% - https://data.worldbank.org/indicator/NV.SRV.TOTL.ZS 2018-ին, իսկ ՀՀ ԱՎԿ պաշտոնական տվյալներով՝ 53.9% - https://www.armstat.am/file/doc/99517723.pdf ) 1990-ի 12.6%-ի փոխարեն։ Ընդ որում "Ֆինանսական և ապահովագրական գործ-թյուն" ճյուղը կազմել է ՀՆԱ 8.9%-ը, իսկ "Մշակույթ, զվարճություններ և հանգիստ" ճյուղը՝ 9.9%-ը։ Սրանք մեր հաշվարկներն. շղթայական ինդեքսներով`հիմնվելով ԱՎԿ սկզբնական (տարեկան) տվյալների բազայի վրա։ ԱՎԿ-ն հրապարակում է այսպիսի թվեր. "ֆինանսական և ապահովագրական գործունեություն"՝ 5.9% և " Մշակույթ, զվարճություններ և հանգիստ"՝ 6.0% (https://www.armstat.am/file/doc/99517723.pdf)։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ԱՎԿ-ն տարվա ընթացքում և այն ամփոփելիս հրապարակում է շատ բարձր պրոպագանդիստական թվեր, հետո դրանք ավելի ուշ "շտկում" է նկատի ունենալով, որ մեծ հաշվով ընթացիկ կեղծումները պետք "արդարացվեն" բազային տվյալներն իջեցնելով (տես մեր 2020-ի փետրվարի 29-ի ֆեյսբուքյան գրառումը)։

ԱՎԿ մյուս հանցագործությունը ծառայությունների վերաբերյալ տվյալների վակխանալիան է։ Այսպես, 2005թ ծառայությունների ծավալը նախ ներկայացված է 333.8 մլրդ դրամ (Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2007, էջ 340) և ապա 362.8 մլրդ դրամ (Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2009, էջ 340)։ Բացատրություն չկա։ 2011թ նույն ծառայությունների թիվը հայտարարվում է 865.5 մլրդ դրամ (Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2015, էջ 357), իսկ մեկ տարի անց 840 մլրդ դրամ (Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2015, էջ 361)։ Այստեղ "բացատրություն" կա. ասվում է ֆինանսական և ապահովագրական ծառայությունների հաշվարկման մեթոդաբանություն է փոխվել։

Իսկ ո՞վ է դա ստոգելու։ Իսկ ի՞նչու 2011-ի ՀՆԱ-ն չեք իջեցնում և հատուկ հայտարարում։ Ընդհանրապես սովորություն է դարձել բարձր թիվ հայտարարել, նախագահներին ու վարչապետներին շանս տալ ինքնագովերգվելու և ապա ծածուկ թիվն իջեցնել։ Ի դեպ, միշտ չէ, որ այդպես է։ ԱՎԿ-ին բնորոշ է խաբեության ձևերի բազմազանությունը։ Այսպես, ըստ մեկ աղբյուրի 2012թ ՀՆԱ-ն եղել է 3997.6 մլրդ դրամ (Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2013, էջ 227), մեկ ուրիշի համաձայն 4000.7 (Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2014, էջ 223) և, վերջապես, մեկ այլ աղբյուրով՝ 4265.2 (Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2016, էջ 223)։ ՀՆԱ -ի ցուցանիշի նման "անբացատրելի" փոփոխությունները թույլ են տալիս ծառայությունների ըստ տեսականու տեսակարար կշիռները դարձնել աջափսանդալ։

Դրա հետ միասին ԱՎԿ "բազմազանություն" է դրսևորում։ Օրինակ, ամենուր տեսնում ենք ինչ-որ աստղանիշեր (հատկապես ընթացիկ վիճակագրության մասով), բացատրություններ (օրինակ, ամենուր գրվում է. թվերը նախնական են և դրանք նախնական էլ մնում են 2, 3, 5, 10 տարի և այլն)։ 2020-ի հունվարի մակրոտնտեսական թվերը հրապարակելիս (8.9% հավելաճ) ԱՎԿ-ն հատուկ տեղ տվեց ծառայություններին՝ 13.2%։ Գիտեք, կարծես թե մենք նստած սպասում էինք կորոնավիրուսին տնտեսական աճն "արագացնելու" համար։ Վարչապետն էլ առիթը բաց չթողեց մեր ժողովրդին դուխ տալու նորանոր վիճակագրական սխրանքների ոգով։

Այսպիսով, ծառայությունները մեր ԱՎԿ "թույլ" տեղն են։ Դրանք աճում են միշտ և ամենուր՝ առնվազն երկնիշ թվով։

p.s. Սույն գրառումը ՀՀ իրավապահ մարմինների կողմից կարող է դիտարկվել իբրև հաղորդում հանցագործության մասին։
Շարունակելի...

Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից