Մադոննան համերգի ժամանակ ընկել է աթոռից և արտասվել
Ամերիկացի երգչուհի Մադոննան Փարիզում իր ելույթի ժամանակ ընկել է աթոռից: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, կատարվածից հետո 61-ամյա փոփ աստղն արտասվել է:
Նշվում է, որ նրա համերգը տեղի է ունեցել փետրվարի 28-ին: Մադոննան պարային շարժումներ է անելիս եղել աթոռին և հանկարծակիորեն ընկել է: Բալետի պարուհիներից մեկն օգնել է երգչուհուն ոտքի կանգնել: Հանդիսատեսը նշել է, որ Մադոննան չի կարողացել զսպել արցունքները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադոննան ծնկի վնասվածք է ստացել, սակայն որոշել էր ելույթները չչեղարկել:
Madame X Tour համերգային շրջագայության շրջանակներում Մադոննան նախատեսել է հանդես գալ 79 համերգով: Առաջին համերգը կայացել է 2019-ի սեպտեմբերի 17-ին` Նյու Յորքում: Եզրափակիչ շոուն նախատեսված է 2020-ի մարտի 8-ին` Փարիզում:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում