«Որքան անբարեկիրթ է». Վարնավայի՝ դուրս հանած լեզվով լուսանկարը դուր չի եկել հանրությանը
Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովն իր միկրոբլոգում Comedy Woman-ի անդամի մասնակցությամբ պրովոկացիոն լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում Եկատերինա Վարնավան խորը ափսեից կաթ է խմում։ «Իսկ ձեր բլինները կաթո՞վ են»,- հետեւորդներին հարցրել է Ֆիլիպ Կիրկորովը։
Շատ երկրապագուների զայրացրել է արտիստի հանդուգն արարքը։ Նրանց կարծիքով՝ երգիչը ծաղրում է Եկատերինա Վարնավային։ «Այս ի՞նչ այլանդակություն է։ Արտիստներն առհասարակ կորցրել են ամոթը։ Լեզուն ցուցադրում է, կենդանու նման է խմում, ստորություն է»,- գրել է օգտատերերից մեկը։ «Ինչ է, սա առանձնահատուկ տանջա՞նք է»,- հարցրել է մեկ այլ օգտատեր։
Մեկնաբանություն են գրել նաեւ հայտնիները, որոնք այդքան կտրուկ չէին ու նույնիսկ ծիծաղել են լուսանկարի վրա։
Հիշեցնենք՝ սիրահարների օրը Ֆիլիպ Կիրկորովը թողարկել է նոր երգի՝ «Романы» հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ Նոր հոլովակում արտիստը ներկայացել է կաթոլիկ եկեղեցու ղեկավարի կերպարում, որը հակում է զգում ծխականի նկատմամբ. նրա դերը կատարել է Եկատերինա Վարնավան։ Տեսահոլովակի թողարկումից անմիջապես հետո արտիստը քննադատության է ենթարկվել. երգչին մեղադրել են աստվածանարգության մեջ։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո