«Դենիս» փոթորկի հետևանքով հեղեղվել է Ջորջ և Ամալ Քլունիների` 12 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատունը (լուսանկարներ)
Միացյալ Թագավորությունում «Դենիս» փոթորկի հետևանքով հեղեղվել է հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի և նրա կնոջ՝ լիբանանա-բրիտանացի իրավաբան Ամալ Քլունիի՝ Անգլիայի Բերքշիրի կոմսությունում գտնվող 12 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատունը, որոնց արբանյակային լուսանկարները երեկվանից մեծ տարածում են գտել համացանցում, գրում է Daily Mail-ը:
Թեմզա գետը դուրս է եկել ափերից՝ ջրի տակ առնելով հոլիվուդյան զույգի թենիսի կորտը, ծածկապատշգամբը և մարգագետինների մեծ մասը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տունը կառուցվել է 17-րդ դարում: Շքեղ առանձնատունն ավելի վաղ տուժել էր 2016 թվականին տեղի ունեցած ջրհեղեղից։
Հոլիվուդյան աստղն ու մարդու իրավունքների պաշտպանն իրենց երկվորյակների հետ այդ առանձնատուն են տեղափոխվել 2016 թվականին՝ 18-ամսյա ինտենսիվ վերանորոգումից հետո:
Քլունին առանձնատունը ձեռք է բերել 2014 թվականի սեպտեմբերին՝ 7,5 մլն դոլարով:
Օդերևութաբանները տեղեկացնում են, որ այսօր սպասվում են առատ տեղումներ, որոնք կարող են հանգեցնել ավելի մեծ հեղեղումների:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում