Մեկ տարում Երեւանում բնակարանները զգալիորեն էժանացել են
Ինչպես գիտեք, վերջին տարիներին բնակարանների շուկայական գները , դատելով պաշտոնական հրապարակումներից, աճել են։ Կրիայի տեմպերով, բայց աճել են։ Հասկանալի է, որ այդ գործընթացը պետք է վկայեր գնորդների շրջանում պահանջարկի աշխուժացման մասին՝ բնակարանների լայն առաջարկի ֆոնին։ Բայց նման ենթադրությունը այն ժամանակ հակասում էր մի շարք երեւանյան ռիելթորների տեսակետին, որոնք վստահեցնում էին, որ անշարժ գույքի շուկայում ընդհանրապես ու բնակարանների շուկայում, մասնավորապես, լճացում է։
Եվ ահա, տարեսկզբից գների դինամիկայում կարծես բեկում է սկսվել։ Օրինակ հունվար- մարտ ամիսներին Երեւանի վարչական շրջանների մեծ մասի բնակարանների 1 քառ մետրի շուկայական գները նվազել են։ Գների աճ գրանցվել էր մայրաքաղաքի 11 թաղամասերից միայն երեքում։ Ընդ որում դրանցից երկուսը՝ Կենտրոնն ու Արաբկիրը, ավանդաբար գների մակարդակով գտնվում են մեկ բեւեռում, իսկ երրորդը՝ Նուբարաշենը, հակառակ բեւեռում։ Նկատենք, որ տարեկան կտրվածքով գների աճը (դրանց պաշտոնական վարկածով) այդքան էլ զգալի չէ՝ 250-400 դրամ Կենտրոն ու Արաբկիր թաղամասերի բնակարանների մեկ «քառակուսու» համար, ու մինչեւ 600 դրամ՝ Նուբարաշենում։
Ստացվում է, որ էժանացել են այն բնակարանները, որոնք գտնվում են գների միջին սեգմենտում՝ «քառակուսու» համար 1․2 հազար դրամից ՝ Նոր Նորքում, մինչեւ 4․0 հազար դրամ՝ Էրեբունիում։ Այստեղ պետք է նկատի ունենալ մեկ հանգամանք։ Անշարժ գույքի պետական կադաստրը ֆիքսում է բնակարանների առքուվաճառքի ակտերի գները։ Հետեւաբար հայտարարագրված գներից իրական գների շեղումները բացառված չեն։ Սակայն նման պրակտիկա վաղուց կա, ու դժվար թե մեկ տարում այդ տարբերությունը ավելանար։
Հնարավոր է նաեւ հետեւյալ բացատրությունը՝ միջին սեգմենտում բնակարանների գնորդները սկսել են նախապատվոթյուն տալ համեմատաբար ցածր գներով բնակարաններին։ Իսկ ահա Կենտրոն ու Արաբկիր թաղամասերում հակառակ պատկերն էր՝ աճել է համեմատաբար թանկարժեք բնակարանների պահանջարկը։
Կա տեսակետ, որ մայրաքաղաքի էլիտար կենտրոնում բնակարաններ են գնում Ռուսաստանում բնակվող մեր ունեւոր հայրենակիցները։ Վերջին տարիներին ռուսական ռուբլին դոլարի նկատմամբ նկատելիորեն թուլացել է, ու ապագայի որոշ կանխատեսումներ այդքան էլ հուսադրող չեն։ Այնպես որ ռուբլով կապիտալներ ունեցողների համար հեռանկարները բավականին մշուշոտ են։ Այդ պայմաններում անշարժ գույքի գնումը պատմական հայրենիքում որոշակի իմաստ ունի։
Մանրամասները՝ news.am-ում

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը