Իրինա Շեյքը BRIT Awards մրցանակաբաշխությանը հաջորդած երեկույթին ներկայացել է սլացիկ ոտքերը ցուցադրող հագուստով (լուսանկարներ)
Ռուս հայտնի մոդել Իրինա Շեյքը երեքշաբթի իր աստղային ընկերներից մեկի՝ դիզայներ Ռիկարդո Տիշիի հետ մասնակցել է BRIT Awards 2020 երաժշտական մրցանակաբաշխությանը հաջորդած երեկույթին՝ կրելով սլացիկ ոտքերը ցուցադրող սպիտակ վերնաշապիկ, գրում է Daily Mail-ը:
34-ամյա մոդելը երեկույթին ներկայացել է ուլունքներով զարդարված սպիտակ վերնաշապիկով: Իր տեսքն ամբողջացնելու համար Շեյքը կրել է արծաթագույն ականջօղեր և բարձրակրունկներ:
Աղբյուրը գրում է, որ «պոդյումի թագուհին» երեկոյի ընթացքում հիանալի տրամադրություն է ունեցել:
Վերջերս բրիտանական Vogue-ին տված հարցազրույցում Շեյքը խոսել էր միայնակ մայր լինելու մարտահրավերների մասին:
«Դժվար է հավասարակշռություն պահպանել միայնակ և աշխատող մայր լինելու միջև»,- հայտնել էր մոդելը և վստահեցրել, որ լինում են օրեր, երբ արթնանում է և մտածում, որ ձախողման շեմին է կանգնած:
Հիշեցնենք, որ Իրինա Շեյքը և նրա նախկին քաղաքացիական ամուսին հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերը, որոնք համատեղ դուստր ունեն, բաժանվել են անցած տարվա հունիսին: Նրանց դուստրը՝ երկամյա Լեա դը Սենը, ապրում է մոր հետ:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում