Ֆիլիպ Կիրկորովին հետօսկարյան խնջույքի ժամանակ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի թիկնապահի հետ են շփոթել
Լոս Անջելեսում օրեր առաջ տեղի ունեցած «Օսկար» մրցանակաբաշխության 92-րդ արարողությունից հետո երկրպագուների ուշադրությունը սևեռվել է հետօսկարյան խնջույքի վրա, որին համաշխարհային աստղեր և ռուսական շոու բիզնեսի հայտնի դեմքեր են այցելել, հայտնում է rusarminfo.ru կայքը:
Համացանցում աստղային խնջույքից լուսանկարներ և տեսանյութեր են սկսել տարածվել, որոնց թվում է նաև ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի համատեղ լուսանկարը, որի հետևի ֆոնին ՌԴ երգիչ Ֆիլիպ Կիրկորովն է պատկերված:
Լուսանկարը, որում երևում է, թե ինչպես է Կիրկորովն ուշադիր հետևում աստղային զույգին, մինչ նրանք ավանդական լուսանկարման համար հարմար դիրքեր են ընտրում, մի շարք մեկնաբանությունների և քննարկումների առիթ է տվել:
«Քանյեն նոր թիկնապահ ունի»,- գրել են օգատերերը:
Ինքը` Ֆիլիպ Կիրկորովը, Instagram սոցիալական կայքի իր էջում ակտիվորեն լուսաբանել է իր այցը մրցանակաբաշխությանը և անգամ ցուցադրել «Օսկար 2020»-ի իր հրավիրատոմսը:




















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում