Քիմ Քարդաշյանի ինստագրամյան հետևորդների թիվը հասել է 160 մլն-ի, սակայն նա շարունակում է հետ մնալ կրտսեր քրոջից
Ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram սոցկայքում ամենաշատ հետևորդներ ունեցող աստղերից է, գրում է dailymail.co.uk-ը՝ հավելելով, որ նրա հետևորդների թիվը հասել է 160 մլն-ի:
Դա շատ է ուրախացրել Քարդաշյանին, որը, հրապարակելով մի քանի նոր լուսանկար, կից գրել է. «160 մլն, սիրում եմ բոլորիդ»:
Հատկանշական է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ՝ անցած տարվա հոկտեմբերին, նրա հետևորդների թիվը 150 մլն էր, սակայն աստղին հաջողվել է հինգ ամսում ևս տասը միլիոն հետևորդ հավաքել:
Այժմ Քարդաշյանին մնում է ևս երկու միլիոն հետևորդ ունենալ կրտսեր քրոջ՝ Քայլի Ջեների ինստագրամյան հետևորդների ցուցանիշին հասնելու համար:
Նշենք, որ Քարդաշյան-Ջեներ աստղային ընտանիքի կանայք բավականին խոշոր գումարներ են վաստակում ինստագրամյան գովազդների միջոցով, ինչը նշանակում է, որ սոցկայքը ժամանցի վայր լինելուց զատ դարձել է նաև եկամտի լուրջ աղբույր:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում