Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Կարծիք

Այս իշխանությունները նոր գրոհ են սկսում ազատ խոսքի նկատմամբ. ոչ ոք մեր բերանը փակել չի կարող. Աշոտյան

Եկել եմ աջակցելու Արմեն Թավադյանի դեմքով մամուլի ազատությանը. եկել են նաեւ իմ տասնյակ կուսակից ընկերներ, երիտասարդներ: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Երեւանի Վերաքննիչ դատարանի մոտ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի աջակիցների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այս իշխանություններն, իրոք, նոր գրոհ են սկսում ազատ խոսքի, այլակարծության նկատմամբ. «Եվ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ կապված հեռուստաընկերություններում այսպես կոչված, կոռուպցիոն լոգոների հետ, եւ ԱԺ-ում համապատասխան լսումների ընթացքում ծավալված քննարկումների մի մասի մտադրությունները, շեշտադրումները վկայում են այն մասին, որ ՀՀ-ում ազատ խոսքը վտանգված է: Չկա քաղաքական գործունեությունը առանց ազատ խոսքի, առանց այլակարծության, եւ Արմեն Թավադյանն այսօր իր վրա է կրում այդ ռեժիմի ռեպրեսիվ ապարատի ամբողջ ծանրությունը»,-ասաց Աշոտյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ Թավադյանի նկատմամբ քրգործը հերթական սարքած, շինծու գործն է, որտեղ որեւէ համոզիչ բան չկա. «Առավել եւս տարօրինակ է 28 օրվա ազատությունից զրկումը: Այս իշխանությունները նախնական կալանքն իրոք դարձրել են պատժի միջոց: Այն, որ Թավադյանի եւ TV5-ի հետեւից վաղուց էին ընկել, տեսանելի էր այս 1,5 տարվա ընթացքում, բայց այս դրսեւորումները պարզապես զարհուրելի են: Եկել ենք ասելու, որ չի ստացվելու: Մի նայեք՝ 100 ենք, թե 500, պետք լինի կլինենք 5 հազար: Եթե դառնա ավելի օրհասական, կլինենք 10 հազար: Ոչ ոք մեր բերանը փակել չի կարող, ոչ ոք լրատվամիջոցների նկատմամբ անպատիժ ճնշումներ գործադրել չի կարող: Այս ամենը իշխանությունների քթից դուրս է գալու»,-ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ այս գործերը դոմինոյի էֆեկտի նման քանդվելու են ՄԻԵԴ-ում:

Նա ընդգծեց, որ վաղուց կորցրել է ռոմանտիզմը եւ սպասելիքներ չունի դատական նիստից. «Արդարություն այսօր Հայաստանում կարելի է վերականգնել բացառապես ատամ ցույց տալով, խոսելով, բարձրաձայնելով: Հույսը դնել դատական իշխանության փսեւդո անկախության վրա, ավաղ, չի լինում: ՀՀ-ում պետական ինստիտուտները վերածվել են խոցված ստամոքսների: Թող այս դատարանում ինձ զարմացնեն եւ ես օրվա վերջում ներողություն կխնդրեմ, եթե հանկարծ վճիռը լինի արդար:

Անդրադառնալով նրան, որ նույն գործով անցնում է Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանը, որի նկատմամբ խափանման միջոց կալանքը չի ընտրվել, Աշոտյանն ասաց. «Ակնհայտ է, որ այդ ամբողջը բեմադրված շոուներից մեկն էր: Եթե այդպես չէ, ապա ո՞ւր է արդարությունը, ինչո՞ւ է այս դատական նիստերի սյուժեն գնում այնպես, ինչպես պետք է իշխանություններին: Իհարկե, փառք ու պատիվ այն դատավորներին, որոնք դիմադրում են հեռախոսային արդարադատությանը, ֆեյքային արդարադատությանը, բայց նրանց քանակը քիչ է»:

Աշոտյանը կոչ արեց չզարմանալ, որ ՀՀԿ-ականները եկել կանգնել են Ռոբերտ Քոչարյանի հետ ասոցացվող մարդկանց կողքին. «Մենք մի թիմ ենք եւ ոչ միայն իրենց հետ, բազմաթիվ քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնությունների հետ միասին բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են Հայաստանում ժողովրդավարությանը, ՀՀ ներկա ճգնաժամին, ապագայի տեսլականին: Մենք դրել ենք մեր բոլոր տարաձայնությունները երկրորդական հարցերում հանուն միասնական, համախմբված գործունեության, որպեսզի ՀՀ-ն ամբողջությամբ չընկնի լատինաամերիկյան պոպուլիզմի գիրքը: Մենք դա տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթներում»: