Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթակիր (Լուսանկարներ)
Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը դարձավ առաջին հայաստանցի ֆուտբոլիստը, որ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը: Սա մեծ նվաճում է ոչ միայն Հենրիխ Մխիթարյանի, այլ ամբողջ հայ ժողովրդի համար, թեեւ խաղից առաջ մեր հայրենակիցներից ոմանք հայտարարում էին, թե ցանկանում են «Այաքսի» հաղթանակը: Իսկ Հենրիխը գավաթը խաղից հետո գլխավերեւում պարզեց Հայաստանի եռագույնը ուսերին գցած:



Իսկ Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն դարձավ Եվրոպայի լիգայի հաղթող առաջին հայը, այլ նաեւ խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» երկու գոլերից մեկը: Իսկ Մխիթարյանի գոլը ոչ միայն կարեւոր էր, այլ ինքնատիպ եւ գեղեցիկ: Հայաստանի հավաքականի ավագը պատմական գոլը խփեց 48-րդ րոպեին:
Իսկ առաջին գոլը 18-րդ րոպեին խփեց Պոլ Պոգբան: Ինչ վերաբերում է «Այաքսին», ապա չնայած 2:0 հաշվով կրած պարտությանը, երիտասարդ թիմը բավական լավ տպավորություն թողեց:
Այս հաղթանակի եւ 15 կգ-անոց գավաթի նվաճման համար մանչեսթերցիներն իրավունք ստացան մասնակցելու Չեմպիոնների լիգայի մրցաշարին: Եւ այսպես, Մխիթարյանը մյուս մրցաշրջանում կխաղա արդեն Չեմպիոնների լիգայում:
Ի դեպ, Մխիթարյանը դարձավ Եվրոպայի լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» ռմբարկուն վեց գոլով:
Top-News.am


















































Մխիթարյանը կերտեց Ինտերի 5:1 հաշվով հաղթանակը
Ադրբեջանը կարծես դեմ չէ, որ Մխիթարյանը խաղա Բաքվում
Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ Ադրբեջանի չեմպիոնի
«Արսենալ»-ը հաղթեց ՊՍԺ-ին. Մխիթարյանը մեկնարկային կազմում էր
Մխիթարյանն առաջնությունն ավարտեց վեցերորդ տեղում
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում