Որքան գումար է պետք մանկապարտեզն ավարտելու համար
Ամեն տարվա պես, այս տարի էլ, մայիսի վերջին օրերին, ամենաշրջանառվող թեմաներից մեկը վերջին զանգն ու ավարտական միջոցառումներն են։ Դպրոցներում ամենուր ծնողական ժողովներ ու թեժ քննարկումներ են, ոմանք առաջնորդվում են՝ «ինչքան ճոխ, էնքան մեր պատիվն է» մտածելակերպով, ոմանց համար էլ, սակայն, երեխայի դպրոց ավարտելը նոր պարտքեր կուտակելու առիթ է։
Պարզվում է, ավարտական ճոխ միջոցառումներ են արվում նաեւ մանկապարտեզներում, եւ այստեղ էլ ավարտական կրքերը բավական թեժ են։ Քաղաքի որոշ մանկապարտեզներում պակաս ինտենսիվությամբ չեն լծվում դրամահավաքչության գործին։ Խոսքը, իհարկե, որոշ պետական մանկապարտեզների մասին է։
Երեխաների հանդեսի կապակցությամբ կարվում են շորեր՝ 5-7 հազարի սահմաններում, վինետկան արժե 3500 դրամ: Կարծես թե, սա այն առավելագույնն է, որ կարելի էր հավաքել մանկապարտեզի դեպքում։
Բայց պարզվում է, որ յուրաքանչյուր ծնող պետք է վճարի 20-25 հազար դրամ։ Եթե հանում ենք շորի եւ վինետկայի գումարը, ամեն երեխա, փաստորեն, լրացուցիչ 15 հազար է վճարում, ինչն էլ պարզվում է նախատեսված է դաստիարակների ֆուրշետի եւ տնօրենի ու դաստիարակների նվեր–գումարների համար, որի չափը, փաստորեն, որոշվում է հենց մանկապարտեզում, երեւի թե՝ տնօրենի կաբինետում։
Բայց այսօր մեր տնօրենները շատ զգոն ու հեռատես են, նրանք գիտեն, որ միշտ էլ կհայտնվի մեկը, ով կզանգահարի «թեժ գիծ», եւ կբողոքի հերթական դրամահավաքությունից։ Հենց այդ պատճառով էլ մշակվել է մի հետաքրքիր մեխանիզմ. ծնողները ստորագրում են մի թղթի տակ, որտեղ գրված է, որ ծախսերը ծնողների որոշմամբ են կատարվում՝ երեխաների ավարտական միջոցառումը գեղեցիկ եւ անմոռանալի կազմակերպելու նպատակով, եւ որ գումարի չափն էլ որոշել են ծնողները։
Դե, բնականաբար, ո՞ր մի ծնողը կհանդգնի չստորագրել այս թղթի տակ։ Հանուն արդարության նշենք, որ հարցախույզի արդյունքում պարզեցինք, որ սա համատարած բնույթ չի կրում, շատ մանկապարտեզներում հենց միայն վինետկայի եւ շորի գումարն են հավաքում, իսկ նվերի գումարը արդեն ծնողների հայեցողությամբ է, բայց ոչ՝ դաստիարակի ղեկավարությամբ։
Հանդիպեցինք նաեւ մի ծնողի, ով պատմեց, որ իրենց մանկապարտեզում նույնիսկ շորի համար գումար չեն հավաքում. դաստիարակն ամբողջը իր ձեռքերով է պատրաստում, ցավոք՝ դա եզակի դեպք էր։
Դե իսկ մյուս կողմից, ինչպես մեղադրես դաստիարակին, ով իր ամբողջ էներգիան, ժամանակը ծախսում է մեր երեխաների վրա, իսկ արդյունքում ամսական 70-80 հազար դրամ աշխատավարձ է ստանում՝ օրական 30 երեխա խնամելու համար։
Ելենա Փարսադանյան
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը