Իրանը խնդրել է իր դաշնակից աշխարհազորայիններին չհարձակվել ԱՄՆ-ի վրա
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը վստահեցրել է, որ Իրանը խնդրել է իր դաշնակից աշխարհազորայիններին չհարձակվել ԱՄՆ-ի վրա, գրում է Reuters գործակալությունը:
«Մենք ոգևորիչ հետախուզական տվյալներ ենք ստանում այն մասին, որ Իրանն ազդակներ է ուղարկում այդ աշխարհազորայիններին, որպեսզի նրանք չհարձակվեն ամերիկյան թիրախների և քաղաքացիական անձանց վրա»,- հայտնել է նա CBS-ին տված հարցազրույցում:
ԱՄՆ փոխնախագահն այլ մանրամասներ չի հաղորդել:
Հիշեցնենք, որ լույս չորեքշաբթի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է իրանցի գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Իրանի կողմից Իրաքում ամերիկյան բազաների դեմ հարձակմանն ու իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը:
«Քանի դեռ ես Միացյալ Նահանգների նախագահն եմ, Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»,- ասել է նա:
Անդրադառնալով ամերիկյան ավիաբազաների հրթիռակոծմանը՝ ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ ոչ մի ամերիկացի չի զոհվել, քանի որ ամերիկյան նախազգուշացման համակարգերը շատ լավ են աշխատել: Հիշեցնենք, որ իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ Էրբիլ և Անբար նահանգներում իրականացված ավիահարվածների հետևանքով 80 մարդ է զոհվել:
Խոսելով «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության մասին՝ Թրամփը հայտարարել է, որ «նա ահաբեկիչ էր և նոր հարձակումներ էր ծրագրում ամերիկյան ուժերի ուղղությամբ»:


















































ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված ընկերությունների նկատմամբ
Թրամփը չի խոչընդոտի Ֆրանսիային՝ Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցում. TACC
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարը հայտնել է, որ Թրամփը կորոնավիրուսից ավելի վտանգավոր է. Tasnim
ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական եւ բժշկական» ահաբեկչություն են
Խամենեին մերժել է կորոնավիրուսի դեմ ԱՄՆ-ի առաջարկած օգնությունը
Ջերմաստիճանը կբարձրանա
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Գիտե՞ք ովքեր են գալիս Խորհրդարան․ նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն. Գեղամ Նազարյան
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար