Forbes-ը նշել է ամենահաջողակ ռուս միլիարդատիրոջ անունը
Novatek-ի եւ Sibur-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը գլխավորում է ռուս միլիարդատերերի ցուցակը անցած տասնամյակում ըստ կարողության աճի: Այս մասին վկայում են Forbes-ի հաշվարկները:
Ամսագրի տվյալներով՝ 2010 թվականից Միխելսոնի կարողությունը մեծացել է 22,6 մլրդ դոլարով՝ 4,4 մլրդ դոլարից հասնելով 27 մլրդ դոլարի: Ցուցակում երկրորդ տեղում է Novatek-ի եւ Sibur-ի մեկ այլ բաժնետեր Գենադի Տիմչենկոն (կարողության աճը մինչեւ 22,7 մլրդ դոլար): Նրան հաջորդում են «Նորնիկելի» սեփականատեր Վլադիմիր Պոտանինը (կարողության աճը մինչեւ 23,8 մլրդ դոլար), «Լուկօյլ»-ի նախագահ Վագիթ Ալեքպերովը (պլյուս 13,2 մլրդ դոլար) եւ «Սեվերստալի» սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը (պլյուս 10,3 մլրդ դոլար), հաղորդում է ՌԲԿ-ը:
«Տասնամյակի հիմնական շահառուների միավորում է մի բան՝ իրենց կարողությամբ նրանք պարտավոր են հումքային տնտեսությանը՝ մետալուրգիա, քիմիական արդյունաբերություն, նավթագազային ոլորտ»,- նշում է Forbes-ը:
Դեկտեմբերի վերջին ամսագիրը կազմել է 5 ռուսաստանցիների վարկանիշը, որոնք հարստացել են 2019-ի ընթացքում: Ցուցակը գլխավորել է Պոտանինը, որը մեկ տարում իր կարողությունն ավելացրել է 7,8 մլրդ դոլարով, նրան հաջորդում են՝ Միխելսոն, Ալեքպերով, ՏԻմչենկո եւ Մորդաշով: Ընդ որում, տարվա գործարար Forbes-ը նշել է Օնեքսիմ ընկերությունների խմբի սեփականատեր Միխայիլ Պրոխորովին, որը օգոստոսին 1,35 մլրդ դոլարով Alibaba-ի համասեփականատիրոջը վաճառել է Նյու Յորքի «Բրուքլին Նեթս» բասկետբոլի ակումբում իր բաժնեմասը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը