Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագա Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը Երեք տարի, երեք մրցաշրջան Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Բացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ) Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Լիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համար Հայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Պատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետ Ֆլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը

Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագաՔննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերըԵրեք տարի, երեք մրցաշրջանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԲացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ)Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեԼիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համարՀայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՊատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետՖլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը Իսրայելում նոր կառավարություն կձևավորվիՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարարԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակԻնտերը 3-0 հաշվով առավելության հասավ Ֆեյենորդի նկատմամբՈւրարտուն նոր գլխավոր մարզիչ ունիԱռաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՊարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարարՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել ԿարապետյանըՀավանաբար Փիթ Հեգսեթը կկրի ընտրություններում հանրապետականների կրած պարտության պատասխանատվությունը. CNNՔաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումներըԹրամփը խոստանում է վետո. դեմոկրատները վերահսկողության տակ են վերցնում նաեւ Ներկայացուցիչների պալատըԿրիշտիանու Ռոնալդու կրտսերն ընդգրկվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակումՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինիԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդՎարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունըՄոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է ԲելգրադՋոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստինԻսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետոԲաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարինԱռցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասինՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարարՄենք աջակցում ենք այդ ուղերձին. ՂալիբաֆԳյումրիի Կարա-Մուրզայի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանըՕդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել էՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարարԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունըՄետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 2 անցակետ ժամանակավորապես չի գործիԲարսելոնան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ասթոն Վիլայի դարպասըԲացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերիցԱրսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթովWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Քաղաքականություն

Ո՞վ է վտանգում բանկային համակարգը

Հայաստանի բանկային համակարգի շուրջ աճող ռիսկերի մասին վերջին շրջանում խոսակցությունները թեժանում են։ Կուլիսային խոսակցություններին ավելացել են ԿԲ որոշակի մտահոգությունները։ Խնդիրը, սակայն, իշխանությունների կողմից չի ձևակերպվել որպես ռեալ նոր մարտահրավեր, որը գրագետ ու արագ լուծումներ է պահանջում։

Թե ինչ է նշանակում բանկային համակարգի կայունության վտանգում, կարծում ենք՝ կարիք չկա ներկայացնել։ Այդ փուլը մեր պետությունը ծանր աշխատանքի գնով հաղթահարեց 2000-ականներից, և արդեն 20 տարի է՝ համակարգում ապահովվում է կայունություն և վստահելիություն։ Բանկային համակարգի անկայունությունը կլիներ պատերազմից հետո ամենաքայքայիչ վտանգը, որ կարող է սպառնալ մեր պետությանը։
Կայունությունը վտանգող գործոնները.

1. Բանկային գաղտնիքի թուլացմանն ուղղված օրենք

2. Կապիտալի արտահոսք

3. Սպառողական վարկերի ծավալի անվերահսկելի աճ

4. Դատական վճիռներ՝ ի վնաս բանկային համակարգի

Այս կետերից յուրաքանչյուրը կարիք ունի առանձին վերլուծության, որովհետև դրանք ինքնուրույն ռիսկեր են, որոնք սակայն կարող են բերել ընդհանուր, համակարգային ճգնաժամի։

Հայաստանի նոր իշխանությունների կողմից կարևորվող՝ բանկային գաղտնիքի թուլացմանն ուղղված օրինագիծը մատուցվում է նախորդների դեմ պայքարի համատեքստում։ Իրականում շատ քիչ է կապը այդ երկու խնդիրների միջև, և արմատները լրիվ այլ տեղ են։ Դժվար է հասկանալ Հայաստանի իշխանությունները հասկանո՞ւմ են արդյոք բոլոր ռիսկերը։

Ըստ որոշ կանխատեսումների՝ այդ օրենքը ուժի մեջ մտնելու պարագայում Հայաստանի բանկային համակարգից մոտ 1 մլրդ. դոլարի արտահոսք է սպասվում։ Սա կբերի կոլապսի։

Հայաստանի նման երկրները, որոնք երկար տարիներ պահպանում են բանկային համակարգի կայունությունը, ունեն բանկային գաղտնիքի պահպանման խիստ օրենսդրություն, դառնում են վստահելի և գրավիչ՝ տարբեր պետությունների կապիտալների համար, առաջին հերթին՝ հետխորհրդային տարածքից։ Դրան հասնելու համար հսկայական ջանք ու գրագետ աշխատանք է պահանջվում։ Երկիր է մուտք գործում օտար, երկարաժամկետ կապիտալ։ Բանկային գաղտնիքի թուլացման պարագայում այդ հարյուր միլիոնավոր դոլարները գնալու են այլ երկրներ, գնալու են այլ տնտեսություններ, այդ թվում, ինչու չէ, Ադրբեջան։ Մենք սա հասկանո՞ւմ ենք, սա հասկանալո՞վ, թե՞ առանց հասկանալու ենք անում։

Երկրից կապիտալի արտահոսքի ծավալներն այսօր արդեն ռիսկային են։ Սա հիմնականում պայմանավորված է երկրում ներդրումային միջավայրի սրընթաց վատացման հետ, անցումային արդարադատության, առանց դատավճիռների գույքի բռնագանձման և այլ սպասվող օրենքների ընդունմամբ։ Դա պայմանավորված է բիզնեսում ուժայինների աննախադեպ ակտիվությամբ։ Օրինակ՝ օգոստոսին ֆիզիկական անձանց միջոցով ՀՀ բանկերից փոխանցումներն արտերկիր կազմել են 159 մլն դոլար։ 2004 թվականից ի վեր նման ցուցանիշ չէր եղել։

Համեմատության համար. 2018 թ. օգոստոսին բանկերով Հայաստանից արտերկիր է փոխանցվել ընդամենը 96 մլն դոլար։

Բանկային կայունությունը վտանգող մյուս գործոնը հեղափոխությունից հետո սպառողական վարկերի կտրուկ աճն է։ Հայաստանում 2019-ին բանկերը տրամադրել են աննախադեպ ծավալի սպառողական և հիփոթեքային վարկեր։ Վարկերի ծավալն աճել է 40 տոկոսով։ Սա մոտ է կարմիր գծին, քանի որ բնակչության եկամուտներն այդ ընթացքում էականորեն չեն աճել։ Երկրի քաղաքական իշխանությունները, չհասկանալով իրավիճակը, այս փաստը որպես ձեռքբերում են ներկայացնում։ Փոխարենը՝ սկսել է անհանգստանալ Կենտրոնական բանկը, քանի որ այնտեղ հասկանում են, թե ինչի կարող է հանգեցնել այս վիճակը։ Բնակչությունը, որի իրական եկամուտները չեն աճել, կարող է մտնել զանգվածային անվճարունակության փոսը՝ իր հետևից տանելով ողջ բանկային համակարգը։ Առանձին վերլուծություններ ցույց են տալիս, որ սպառողական վարկերի մի զգալի մասը գնում է ուղղակի ընտանիքների օրվա հացն ապահովելուն։ Հասկանալի է, որ սա անվերջ չի կարող ձգվել։ Կա վարկած, որ վարկային գումարների մի զգալի մասը գնում է տարատեսակ տոտալիզատորներում պարտքերի փակմանը։ Ի դեպ, հեղափոխությունից հետո իշխանական ֆեյքերի արտադրամասեր դարձած տոտալիզատորները վերջին մեկուկես տարում աճի բուռն ցուցանիշներ են ապահովում։

Սրանք բյուջեի եկամուտների այն տոքսիկ աղբյուրներից են, որոնց մասին հրապարակայնորեն ահազանգում են երկրի առաջատար տնտեսագետները։
Եվ, վերջապես, բանկային համակարգի կայունությունը վտանգող սուր խնդիրներից է բանկերի նկատմամբ խոշոր դատական վճիռների կայացումը։ Մասնավորապես՝ սեպտեմբերի 20-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել էր «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ն և նույն ՍՊԸ-ի («Արզնի» հանքային ջրերի գործարան) սնանկության կառավարիչն ընդդեմ Անելիք Բանկի՝ մոտ 22 մլն դոլարին համարժեք գումարի բռնագանձման պահանջի գործով դատարանի վճիռը՝ բավարարել սնանկ ընկերության պահանջը և բանկից գանձել նշված գումարը։ Այս գումարը բանկի կանոնադրական կապիտալի շուրջ 35 տոկոսն է կազմում։ Հիշեցնենք, որ Անելիք բանկն այժմ կոչվում է ID Bank։

Հետաքրքիր են ID bank-ի խոշոր սեփականատեր Վարդան Դիլանյանի գնահատականներն այս թեմայի վերաբերյալ։ Նա զուտ բանկի հետ կատարվածը գնահատում է որպես բանկի «ռեյդերային» խլման փորձ, բայց շատ ավելի հեռուն գնացող մտահոգություններ է հայտնում Հայաստանում ներդրումային միջավայրի վատացման և օտարերկրյա ներդրողների անպաշտպանության մասին, ինչն ուղղակի կհանգեցնի Հայաստանում ներդրումների բացակայության։

Եթե դատարանը պարտադրի ID Bank-ին՝ վճարել այդ գումարը, եթե այլ դատարաններ նույնն անեն մյուս բանկերին, եթե տասնամյակներով խճճված ֆինանսական պատմություններով գործարարները հերթով դիմեն դատարաններ ու ստանան իրենց բավարարող վճիռները, ապա Հայաստանում բանկային համակարգն ուղղակի կփլուզվի։

Ամփոփում

Կա չորս իրական գործոն, որոնցից յուրաքանչյուրն առանձին լուրջ խնդիր է բանկային համակարգի համար։ Եթե այդ գործոններն առկա են միաժամանակ, ապա իրավիճակը նվազագույնը 4 անգամ բարդանում է։ Բանկիրները պահպանողական մարդիկ են, նրանք չեն սիրում հրապարակայնություն և երկար ժամանակ լռելու են։ ԿԲ-ն կխոսի այնքանով, որքանով իր ասածները չեն նյարդայնացնի քաղաքական իշխանություններին։ Իսկ քաղաքական իշխանութունների պահով հարցը մնում է բաց՝ գիտակցո՞ւմ են ռիսկերը, իրենց քայլերի վտանգավորությունը, թե՞ անում են առանց գիտակցելու։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»