Այաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. Զելենսկի
Այնքան շատ խոսակցություններ էին շրջանառվում Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի մասին, բայց դրանք խեղդվեցին արյան մեջ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսում ելույթի ժամանակ։ «Աշխարհը բավականաչափ չի օգնել իրանցի ժողովրդին։ Այն մի կողմ է քաշվել։ Այաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է սպանել։ Եթե ռեժիմը գոյատևի, դա հստակ ազդանշան է ուղարկում յուրաքանչյուր բռնապետի. սպանեք բավականաչափ մարդկանց, և դուք կմնաք իշխանության գլուխ։ Ո՞ւմ է Եվրոպայում պետք, որ այդ ուղերձն իրականություն դառնա։ Եվ այնուամենայնիվ, Եվրոպան նույնիսկ չի փորձել տալ իր սեփական արձագանքը», - նշել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ բոլորը սպասում են, թե ինչ կանի Ամերիկան։ «Եվ աշխարհը ոչինչ չի առաջարկում։ Եվրոպան ոչինչ չի առաջարկում և չի ցանկանում մտնել այս հարցի մեջ՝ որպես իրանցի ժողովրդի և նրանց անհրաժեշտ ժողովրդավարության կողմնակից։ Բայց երբ դուք հրաժարվում եք օգնել ազատության համար պայքարող ժողովրդին, հետևանքները վերադառնում են, և դրանք միշտ բացասական են լինում։ 2020 թվականի Բելառուսը օրինակ է։
Ոչ ոք չօգնեց իր ժողովրդին, և հիմա ռուսական «Օրեշնիկ» հրթիռները տեղակայված են Բելառուսում՝ եվրոպական մայրաքաղաքների մեծ մասի հասանելիության սահմաններում։ Դա տեղի չէր ունենա, եթե բելառուս ժողովուրդը հաղթեր 2020 թվականին։ Եվ մենք մեր եվրոպացի գործընկերներին բազմիցս ասել ենք՝ գործեք հիմա Բելառուսում այդ հրթիռների դեմ։ Հրթիռները երբեք պարզապես զարդարանք չեն։ Բայց Եվրոպան դեռևս մնում է Գրենլանդիայի ռեժիմում։ Գուցե մի օր ինչ-որ մեկը ինչ-որ բան անի», - ասել է Ուկրաինայի նախագահը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»