Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Հանրապետությունում ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել, դրանք հաշվառելու գործընթացը սկսվում է հունվարի 20-ից։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշեց, որ նախորդիվ, երբ հնարավորություն էր տրվել քաղաքացիներին հաշվառել մինչև 2021 թվականը իրենց կառուցած ինքնակամ շինությունները, շատ քաղաքացիներ չէին հասցրել մասնակցել գործընթացին։
«Բազմաթիվ քաղաքացիներ դիմումներ են ներկայացրել՝ խնդրելով ևս մեկ հնարավորություն տալ։ Նշում էին, որ ժամանակը բաց են թողել, չեն հասցրել, բավարար տեղեկացված չեն եղել։ Որոշում կայացվեց ևս մեկ հնարավորություն տալ, ու 2026 թվականի հունվարի 20-ից արդեն գործընթացը մեկնարկում է։ Վերջնաժամկետ տրված է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը»,-ասաց Սուրեն Թովմասյանը։
Այն քաղաքացիները, որոնք ունեն մինչև 2021 թվականը կառուցած ինքնակամ շինություն, արդեն կարող են այն չափագրել ու մուտքագրել էլեկտրոնային համակարգ, հաստատումը ստանալուց հետո արդեն կարող են համարել իրենց անշարժ գույքը հաշվառված և կարող են դիմել համայնք՝ այդ շինությունն օրինականացնելու հարցը քննարկելու համար։
«Այստեղ կցանկանայի ընդգծել, որ ինքնակամ կառույցի հաշվառումը դեռ օրինականացված չի համարվում։ Հաշվառումն այդ պրոցեսի սկիզբն է, որը թույլ է տալու քաղաքացիներին դիմել համայնքին՝ շինությունն օրինականացնելու համար։ Օրինականացումը կլինի, եթե այն բավարարի քաղաքաշինական բոլոր պահանջներին, համապատասխան իրավական կարգավորումներին»,-ասաց Սուրեն Թովմասյանը։
Ինչպե՞ս սկսել գործընթացը։ Նախ պետք է համոզվել, որ շինությունը կառուցվել է մինչև 2021 թվականը, այնուհետև դիմել չափագրողին, որը տեղում աշխատանքներ կատարելուց հետո համապատասխան փաստաթղթերը ներբեռնելու է էլեկտրոնային համակարգ, որի վերաբերյալ քաղաքացին կստանա sms հաղորդագրություն։ Կադաստրի հաստատումից հետո քաղաքացին կստանա 2-րդ sms հաղորդագրությունն այն մասին, որ կառույցը հաշվառված է։
Սուրեն Թովմասյանը հորդորեց քաղաքացիներին հաշվառման գործընթացը չթողնել վերջին օրերին ու սկսել հենց հունվարի 20-ից։ Տարվա վերջին որակավորված մասնագետների ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել ծառայությունների գների փոփոխմանը։
Նախորդ կարգավորումների արդյունքում հաշվառման համակարգով ներկայացվել է 70 հազար ինքնակամ շինություն։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը