Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Լարսի այլընտրանքային ճանապարհը պատրաստ կլինի 2026-ին

Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան Հայաստանի այլընտրանքային ճանապարհը պատրաստ կլինի 2026-ին։ Վրաստանի կառավարությունը մտադիր է «Միջին միջանցք» նախագծի շրջանակում այս տարի ամբողջությամբ ավարտել երեք հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ հասնող նոր մայրուղիների շինարարությունը։ Իսկ հենց Լարսի հատվածում կառուցվող՝ Լարսի այլընտրանքային ուղու շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է։

Վրաստանը նախատեսում է 2026 թվականին ավարտել Միջին միջանցքի ծրագրով նախատեսված բոլոր ճանապարհների, այդ թվում՝ Ռուսթավի-Սադախլո նոր ճանապարհի շինարարությունը։ Այս ճանապարհը մայրաքաղաքի մոտակայքում գտնվող Ալգեթի բնակավայրից մինչև Սադախլո՝ Հայաստանի հետ սահման տանող նոր ճանապարհը կլինի, որ կրկնակի կկրճատի ժամանակը։

Այն շրջանցելու է Մառնեուլին և շրջակա մյուս բնակավայրերը՝ դառնալով Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների համար նոր տարանցիկ ճանապարհ՝ միանալով այսպես կոչվող դարի նախագծին՝ Արևելք-արևմուտք ավտոմայրուղուն (E-60-ին), որն իր մեծությամբ երկրորդ եվրոպական տարանցիկ միջանցքն է։

Մառնեուլիի քաղաքապետարանի ավագանու անդամ Արսեն Հախվերդյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է՝ երկար բանակցություններից հետո ճանապարհի կառուցման համար շրջանի համապատասխան հողերն օտարվել են։ Ըստ նրա՝ այսօր արդեն առավել քան երբևէ ակներև է՝ Մառնեուլիով անցնող Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ռազմավարական ճանապարհը խիստ ծանրաբեռնված է, այլևս չի կարողանում ապահովել եթևեկության առկա հոսքերը․  

«Այդ ճանապարհը կթեթևանա․ կարճ ճանապարհը կգործի Սադախլոյից դեպի Ռուսթավի և Թբիլիսի, կշրջանցի Մառնեուլին։ Հողերը, (որ հիմնականում Մառնեուլիի գյուղերինն էին) արդեն գրեթե օտարված են։ Գործող ճանապարհը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին»։

Այսպիսով, Վրաստանի 2026 թվականի բյուջեի համաձայն՝ նախատեսվում է ամբողջությամբ ավարտել Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ալգեթի-Սադախլո հատվածների շինարարությունը, որոնք տանում են դեպի Ադրբեջանի և Հայաստանի սահմաններ, ինչպես նաև կառուցել Բաթումի-Սարպի ճանապարհը, որը տանում է դեպի թուրքական սահման։

«Այս նախագծերի իրականացման արդյունքում կավարտվի Միջին միջանցքի այն հատվածների շինարարությունը, որոնք կապում են Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքիան», - նշվում է փաստաթղթում։

Վրաստանի տրանսպորտային միջանցքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին, անդրադառնալով այս և զուգահեռաբար ընթացող մեկ այլ շինարարության՝ Լարս տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ուղու Գուդաուրի-Կոբի դժվարանցանելի հատվածում նոր ճանապարհի ու թունելի կառուցմանը, ասում է․

«Վրաստանի տարածքում կլինի ժամանակակից ավտոմոբիլային ճանապարհ Հայաստանի հետ սահմանից մինչ Ռուսաստանի հետ սահման։ Նախագիծն աննախադեպ է և Վրաստանի, և Հայաստանի համար։ Վրաստանից Հայաստան և Հայաստանից Ռուսաստան ու Եվրոպա ուղղությամբ բեռներն արագ տեղ կհասնեն։ Այն կօգնի նաև Վրաստանի տուրիստական բիզնեսին»։

Վրաստանը, ըստ քաղաքագետ Գիորգի Գոբրիձեի, փորձելու է տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունների պայմաններում առավելագույնս պահպանել տրանզիտային դերը։

«Այս ենթակառուցվածքները զգալիորեն կկարճացնեն երկրների միջեւ հեռավորությունը, իսկ երթևեկն էլ ավելի անվտանգ դարձնում: Ալգեթի-Սադախլոն կարևոր դեր ունի մեր երկու երկրների համար: Ընդհանրապես, Վրաստանը հետաքրքրված է ինչպես Հայաստանի, այնպես էլ մյուս բոլոր հարևանների համար»։

Այսպիսով Հայաստանի սահմանից սկսվող ու Մառնեուլին շրջանցող ճանապարհը միանալու է Թբիլիսիից Ռուսաստանի սահման հասնող նոր ճանապարհին՝ Ստեփանծմինդա-Մցխեթա-Լարսի այլընտրանքին։ Հենց Լարսի հատվածում կառուցվող՝ Լարսի այլընտրանքի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է։

Դեպի ռուսական սահման ձգվող ոլորանների խիստ դժվարանցանելի հատվածը փոխարինվում է 23 կմ երկարությամբ ասֆալտապատ ճանապարհով՝ 6 կամրջով և 5 թունելով։ Վրաստանում ամենաերկար 9 կմ-անոց թունելի (Քվեշեթի-Կոբի) կառուցումն այս հատվածում արդեն ավարտված է։

Գուդաուրի տանող հատվածը ևս նախատեսվում է բացել 2026 թվականին, և Վրաստանի բնակիչներն ու զբոսաշրջիկները կկարողանան օգտվել այդ ճանապարհից։ Նոր ճանապարհի շնորհիվ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին պետք է որ այլևս փակ չլինի։

Վրաստանը առաջնահերթություն է տալիս տարանցիկ երթուղիների զարգացմանը՝ ակտիվացնելով այս նախագծերը հատկապես տարածաշրջանային հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակման ու նոր իրողությունների ֆոնին։

Նյութը՝ «Ռադիոլուր»-ի