Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Մշակույթ

Գրանցված հուշարձան չէ, ուրեմն պահպանության ենթակա չէ

Կիրակի օրը ֆեյսբուքյան օգտատերից մեկն ահազանգ էր հնչեցրել՝ նշելով, որ քանդում են Ալավերդուն հարակից Սանահին կայարանի՝ ցարական շրջանում կառուցված շենքերը։ Միաժամանակ կոչ էր արել տեղյակ պահել պատկան մարմիններին, որպեսզի կանգնեցնեն աշխատանքները եւ թույլ չտան պատմությունը հողին հավասարեցնել:

Սակայն, ինչպես պարզեցինք, պատկան մարմինները նույնիսկ տեղյակ էլ չեն, թե ինչ է կատարվում մարզերում՝ հուշարձանների հետ։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի (ոլորտային պատասխանատու) փոխտնօրենի ԺՊ Վիկտորյա Իսահակյանը նախ ասաց, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը, որովհետեւ ո՛չ ահազանգ են ստացել, ո՛չ էլ լրահոսին է ծանոթ։ Քիչ անց ծանոթանալով լրահոսին եւ իրավիճակին՝ ասաց, որ դրանք հուշարձաններ չեն, քանի որ գրանցված չեն հուշարձանների պետական ցուցակում, հետեւաբար, իրենց իրավասություններից դուրս է այդ շենքերի հետ կապված որեւէ գործառույթ․ «Մենք ո՛չ պահպանությունն ենք իրականացնում, ո՛չ էլ այլ գործառույթ ունենք»։

Ստացվում է՝ գրանցված չէ, ուրեմն պահպանության ենթակա՞ չէ։ «Համենայնդեպս, մենք մեր կանոնադրությամբ իրականացնում ենք պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, եթե աշխատակիցների շրջայցերի ընթացքում այլ օբյեկտներ են գտնվում, որը ենթադրվում է, որ պետք է ունենա պատմամշակութային արժեք, ներկայացվում է նախարարություն։ Կոնկրետ այս շենքերի դեպքում ոչ մի այլ գործառույթ մենք չենք արել։ Այնպես չէ, որ մենք պարտավոր ենք բոլոր հուշարձանները գտնել, գրանցել, դա մեր անմիջական գործառույթն էլ չէ»,- ասում է Իսահակյանն ու հավելում, որ կապ է հաստատել մարզային ծառայության հետ եւ հասկացել, որ դրանք օգտագործվող շենքեր են եղել, այդ իսկ պատճառով չեն ներկայացվել, որպեսզի դրանց նորահայտ հուշարձանի կարգավիճակ տրվի։ Թե ինչու է քանդվել շենքը, ապա՝ կապված է եղել ճանապարհի լայնացման շինաշխատանքների հետ։


Արվեստաբան Վիգեն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել էր կատարվածին՝ մասնավորապես նշելով․ «Նման կառույցը, որը նաեւ «ազգային» մոդեռնիզմի առաջին փորձերից է Հայաստանի տարածքում, պետք է շատ վաղուց արդեն գրանցված լիներ հանրապետական նշանակություն ունեցող շենքերի ցանկում։ Այնինչ տվյալ պատասխանատվությունն իրականացնող ոչ մի պետական կառույց չի հոգացել ո՛չ այս, ո՛չ էլ նման այլ աշխարհիկ կառույցների պահպանությամբ՝ հատկապես մարզերում։ Ես ուղղակի պահանջում եմ հրատապ օրենքի նախագիծ մշակել՝ պահպանության տակ առնելով 1950 թվականից առաջ կառուցված բոլոր շինությունները, այլապես այս տեմպերով Հայաստանում արդի շրջանի պատմական աշխարհիկ ճարտարապետության ոչ մի հետք չի մնալու։ Ալավերդիում առկա են 20-րդ դարի բոլոր ճարտարապետական շրջանները ներկայացնող կարեւորագույն կառույցներ՝ ցարական շրջանից ու կոնստրուկտիվիզմից սկսած մինչեւ ուշ մոդեռնիզմ։ Այնինչ դրանցից ոչ մեկը պաշտպանված չէ։ Ո՞վ է պատասխանատու այս բարձիթող վիճակի համար, ու ինչի՞ համար են այն պետական համակարգերը, որոնք կոչված են այս ժառանգությունը հետեւողաբար ուսումնասիրելու ու պահպանելու։ Քանի՞ նորահայտ հուշարձան-շենք եք դուք գրանցել վերջին մեկուկես տարվա մեջ։ Միթե սա կոռուպցիայի հստակ դրսեւորում չէ։ Ես պահանջում եմ արձագանքել այս վանդալիզմին ու կանխել գոնե ակումբի շենքի ու վարչական կառույցների ավերումը ու հրատապ գրանցել համալիրը պետական հուշարձանների ցանկում»։

«Փարիզ Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի կարծիքով՝ խնդիրն այն է, որ 80-90-ական թվերին մշակված, լրացված հուշարձանների ցուցակը 2000-ին չեղյալ համարեցին եւ 2004-ին նոր ցուցակ կազմեցին, որից բավականին հուշարձաններ դուրս մնացին։ «Հեղափոխությունից հետո առաջին շենքը՝ Խորենացի 13-ը, դրա հետեւանքով քանդվեց, քանի որ ժամանակին ցուցակից հանվել էր»,- ասում է նա ու ընդգծում, որ պետք չէ նոր հեծանիվ հնարել, անհրաժեշտ է 80-90-ական թվերի հուշարձանների ցուցակը նորից վերականգնել։ «Եթե վերականգնեին, բազմաթիվ հուշարձաններ նորից կներառվեին՝ առանց որեւէ հանձնաժողով անցկացնելու։ Բացի այդ, դրան կից, ամեն տարի իրենք այդ ցուցակները պետք է լրացնեն, այնպես չէ, որ մի ցուցակ է, եւ դա այդպես 30 տարի պետք է մնա, բայց ոչ մի ցուցակ չի լրացվում։ Հիմա հերթը հասել է ցարական Ռուսաստանի ժամանակի շենքերին, ու եթե ժամանակին դա հուշարձան չէր, որովհետեւ վաղեմություն չուներ, Սովետմիություն էր, հիմա դա արդեն պատմություն է, եւ այդ շենքերը պետք է մտնեն պահպանության ցուցակի մեջ։ Մի ժամանակ Ամիրյանն ուզում էր 100 տարին լրացած շենքերը արտոնված ձեւով մտցնել պահպանության ցուցակի մեջ։ Իսկ դրանից քիչ պատմություն ունեցող շենքերի հետ ի՞նչ պետք է արվի»,- ասում է Խաչատրյանն ու կարեւորում 80-90-ական թվերի հուշարձանների ցուցակի վերականգնումը, քանի որ նմանօրինակ պատմություններն ամեն տեղ կարող են կրկնվել։

«Դրսում պրակտիկան այսպիսին է, ամեն մեկը՝ անգամ տվյալ շենքի տերը, կարող է հայտ ներկայացնել, որպեսզի այն ներառվի պահպանության ցուցակում, քանի որ դրսում, հատկապես եթե գյուղական միջավայր է, միայն օգուտ է այդպիսի շենքը պահպանելը, որովհետեւ դրանով ինքը տուրիստ կբերի, սուբսիդիաներ կստանա՝ այն պահպանելու համար։ Բայց մեզ մոտ նման բան չկա․ սուբսիդիա պետությունից չի ստանում, բայց պետք է պահպանվի։ Այսինքն՝ շենքի տիրոջը շահավետ չէ, որ ինքը ցուցակի մեջ ներառելու հայտ ներկայացնի, իսկ այդ ժամանակ հայտը պետք է ներկայացնի մարզպետարանը»։

Խաչատրյանը Ֆրանսիայի օրինակն է բերում՝ նշելով որ այնտեղ համայնքն է որոշում՝ տվյալ շենքը հուշարձա՞ն է, թե՞ ոչ․ «Համայնքը կարող է որոշել, որ այդ շենքը հուշարձան է, ու դա ամեն ձեւով պահի-պահպանի, բայց միեւնույն ժամանակ պետական մակարդակով դա ամրագրված չլինի որպես հուշարձան։ Համայնքը կարող է ասել՝ ես տուրիզմ եմ զարգացնում եւ պետք է իմ համայնքում մի քանի հուշարձան ունենամ ու վերջ։ Իսկ մեզ մոտ ամեն ինչ կենտրոնացված է մշակույթի նախարարությունում։ Եթե մշակույթի նախարարությունը կճանաչի այս շենքը հուշարձան, ուրեմն այն կլինի հուշարձան, չի ճանաչի՝ չի լինի»։

hraparak.am