Հալեպում 7 տարի անց առաջին անգամ պատարագ է մատուցվել հայկական Քառասուն նահատակների վերականգնված եկեղեցում (տեսանյութ)
Վերջին 7 տարում առաջին անգամ պատարագ է մատուցվել Սիրիայի Հալեպ քաղաքում գտնվող հայկական Քառասուն նահատակների եկեղեցում, որը վերականգնվել է 4 տարի առաջ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից ավերածությունների ենթարկվելուց հետո:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, կիրակի տեղի ունեցած պատարագի ժամանակ եկեղեցում օրհնել են ջուրը, նվագել է երգեհոնը, շարականներ են հնչել: Պատարագի ավարտին եկեղեցի այցելած հավատավորներին նշխար են բաժանել:
«Մենք չափազանց երջանիկ ենք, որ մեզ վերադարձրել են մեր եկեղեցին: Այս տաճարը յուրահատուկ տեղ է զբաղեցնում մեր սրտերում: Եվ այն, ինչ այսօր տեղի է ունեցել, իրական երջանկություն է այստեղ բնակվող բոլոր մարդկանց համար»,- իր տպավորություններով կիսվել է Հալեպի բնակչուհի Լառան:
Մեկ այլ բնակչուհի՝ Թագուհի Սահակյանը, նշել է, որ այդ եկեղեցում ծառայել է իր ամուսինը, ինչպես նաև պսակադրվել են իր երեխաները:
ԻՊ-ի գրոհայինները Քառասուն նահատակների եկեղեցին ավերել էին 2015 թվականին: Նրանք ռումբ էին տեղադրել եկեղեցու տակ փորված ստորգետնյա թունելներում, ինչի հետևանքով ավերվել էր եկեղեցու շենքի 70 տոկոսը: Եկեղեցին նորից օծվել է այս տարվա մարտի 30-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսի կողմից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...