Չենք բացառում. Լեւոն Քոչարյանը՝ նոր կուսակցություն ստեղծելու մասին
ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հետ համագործակցությունը դժվար է պատկերացնելը, սակայն անհնար ոչինչ չկա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողներին ասաց Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։
Հարցին՝ արդյոք իրենք պատրաստվո՞ւմ են Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին իրենց աջակցությունը ցուցաբերել, Քոչարյանը պատասխանեց․ «Հայրս ասել է այն, ինչ ասել է, չունեմ ավելացնելու բան»։
Դիտարկմանը՝ Ռոբերտ Քոչարյանը չի բացառում, որ հաջորդ տարի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, արդյոք պատրաստվո՞ւմ են աջակցել գործող քաղաքական ուժերին, կամ նոր կուսակցություն հիմնել, Լեւոն Քոչարյանն ասաց. «Զրուցել ենք շատ թեմաներով, բայց չեմ կարծում, որ հիմա ժամանակն է դրա մասին խոսելու»,-ասաց Լեւոն Քոչարյանը՝ չբացառելով նոր կուսակցություն հիմնելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավայրից տված իր հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ գալիք տարում արտահերթ ընտրություններ կլինեն։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում