Տոնական Գյումրի եւ 7 մլն դրամի ամանորյա ծախսեր
Հանրապետության երկրորդ քաղաքը տոնական տրամադրությամբ է լցված: Գյումրին պատրաստ է դիմավորելու 2020-ը: Քաղաքը զարդարելու գործընթացն ավարտված է:
Քաղաքապետարանը հիմնականում տոնական է «հագցրել» քաղաքի կենտրոնական փողոցները,երկրորդական փողոցների տեսքի մասին հոգ կտանեն համատիրությունները: Գյումրու համայնքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանի խոսքերով՝ այս տարի շատ զուսպ նախահաշիվ են կազմել՝ 7մլն. դրամ՝ 2020-ը դիմավորելու համար:
«3մլն.100 հզր.դրամ փողոցների գեղարվեստական լուսավորության իրականացման աշխատանքների, կենտրոնական հրապարակի տոնածառի մոնտաժում և ապամոնտաժումը ապահովելու համար է: Շատ քիչ է,բայց ինչ արած»,-նշում է ֆինանսական բաժնի պետը:
Նշենք,որ այս տարի էլ նախատեսվում է երկու անգամ Ամանորին հրավառություն կազմակերպել, ինչի համար հատկացվելու է 1մլն դրամ: 2․300․000 դրամով ամանորյա պարկեր են ձեռք բերվելու, կազմակերպչական և հյուրասիրության ծախսերը կազմելու են 600 հազար դրամ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...