Ընտանեկան բռնության դեմ պայքարը կնվազեցնի բնակչության թիվը. Ժիրինովսկի
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին Պետդումայում խորհրդարանական լսումների ընթացքում քննադատել է Դաշնային խորհրդի կայքում ավելի վաղ հրապարակված «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը:
Ըստ Ժիրինովսկու՝ նման օրենքը կարող է հանգեցնել երկրի բնակչության թվի կրճատմանը:
«Բոլոր օրենքները, որոնք մեր վզին փաթաթվում են, կապված են մի բանի հետ՝ բնակչության կրճատման գործընթացի: Մենք միակ երկիրն ենք, որտեղ տղամարդկանց թիվը 10 միլիոնով պակաս է: Համապատասխանաբար, ամուսնությունները ևս քիչ են: Սա նաև հանգեցնում է ամուսնալուծությունների թվի ավելացմանը, քանի որ տղամարդը նորից ամուսնանալու տարբերակ ունի, իսկ կինը՝ ոչ:
Եվ այս դեպքում դա վերջինիս ստիպում է համաձայնել ընտանեկան բռնությանը: Եվ եթե մենք ներմուծենք «Ընտանեկան բռնության համար պատժի մասին» օրենք, ապա տղամարդն ընդհանրապես չի ամուսնանա, որպեսզի չպատժվի: Եվ ահա, բնակչության թիվը նվազում է»,- ասել է Ժիրինովսկին:


















































Ժիրինովսկի. «Միշիկո, ինչո՞ւ գնացիր Թբիլիսի: Ինչո՞ւ չեկար Մոսկվա»
Ժիրինովսկին պահանջում է գործ հարուցել Ադրբեջանի նախկին դեսպանի հնչեցրած վիրավորանքներից հետո
Ժիրինովսկին առաջարկել է դիակիզել Լենինին
Լուկաշենկոն դառնում է ՌԴ գյուղատնտեսության գծով փոխվարչապետ, այլապես կարժանանա Պինոչետի ճակատագրին․ Ժիրինովսկի
«26 տարի իշխանության, դու արդեն զզվեցրել ես». Ժիրինովսկին Լուկաշենկոյին «սովխոզի» տնօրեն է անվանել (տեսանյութ)
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ