Բիլ Գեյթսը կրկին գլխավորել է աշխարհի միլիարդատերերի ցուցակը
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը կրկին գլխավորել է Bloomberg-ի կողմից հրապարակվող միլիարդատերերի ցուցակը՝ գերազանցելով Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գեյթսին հաջովել է կրկին վերադարձնել աշխարհի ամենահարուստ մարդու կոչումն այն բանից հետո, ինչ Microsoft-ը 10 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ:
Պայմանագրով ընկերությունը պարտավորվել է ստեղծել հատուկ տիրույթ, որտեղ կպահպանվեն ռազմական գերատեսչության տվյալները:
Այժմ Բիլ Գեյթսի կարողությունը գնահատվում է 110 մլրդ ԱՄՆ դոլար: Նրան հաջորդում են Ջեֆ Բեզոսը՝ 109 մլրդ ԱՄՆ դոլար, ապա Louis Vuitton Moët Hennessy ընկերության նախագահ Բերնար Արնոն՝ 103 մլրդ ԱՄՆ դոլար:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը