Լավրովը կատակել է` նշելով, թե Ռուսաստանը «պատրաստվում» է ԱՄՆ նախագահական ընտրություններին
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը պատրաստվում 2020 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին, կատակով ասել է, թե «Ռուսաստանը կլուծի այդ խնդիրը», գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Մենք կլուծենք այդ խնդիրը, մի՛ անհանգստացեք»,- ասել է նա:
Ապրիլին ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերն ավարտել է 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ-ի հնարավոր միջամտության հարցով հետաքննությունը և եկել է այն եզրակացության, որ ՌԴ-ի կողմից եղել է միջամտություն սոցիալական ցանցերի և հաքերային հարձակումների միջոցով: Հետաքննության շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել և պատժամիջոցներ են սահմանվել մի շարք ռուս անձանց և ընկերությունների նկատմամբ: Ռուսաստանը հրաժարվում է ընդունել այդ մեղադրանքները:
ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020-ի նոյեմբերին: Արդեն այս տարվա նոյեմբերին ԱՄՆ արդարադատության նախարարության, պաշտպանության նախարարության, ՀԴԲ-ի և մի շարք այլ իրավապահ մարմինների ղեկավարներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` հավաստիացնելով, որ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը կփորձեն միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին կամ ազդել ընտրողների կարծիքի վրա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով