Նազարբաեւն առաջարկել է կազմակերպել Պուտինի եւ Զելենսկու հանդիպումը
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկել է կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, տեղեկացնում է Tengrinews.kz-ը։
«Ինչ եղել՝ եղել է։ Միջամտել են արտաքին ուժերը, ներքին ուժերը։ Ես առաջին իսկ օրերից փորձում եմ նրանց հանդիպեցնել։ (...) Հիմա հանդիպել եմ պարոն Զելենսկու հետ (հոկտեմբերի 22-ին), լսել նրան։ Տառացիորեն երեկ խոսել եմ Վլադիմիր Պուտինի հետ, թե ինչպես լուծենք այս խնդիրը։ Նրանք վկայակոչում են Ուկրաինայի արեւմուտքը, Ամերիկային, Եվրոպական միությանը, Նորմանդական քառյակին առաջարկում հավաքվել եւ այլն։ Ես կարծում եմ, որ պետք է Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների առանձին անձնական հանդիպում, որովհետեւ լուծվում է երկու պետությունների, այլ ոչ թե բոլորի միջեւ»,- Նուր Սուլթանում, Astana Club նիստում ասել է Նազարբաեւը։ Նա հայտարարել է, որ Զելենսկին եւ Պուտինը պետք է կամք դրսեւորեն առաջին հերթին Ուկրաինայի արեւելքում հարցի լուծման համար։
Նրա խոսքով՝ Զելենսկին արդեն համաձայնել է անձնական հանդիպման։ «Չպետք է կարծել, թե Պուտինը դա չի ցանկանում։ Նա ցանկանում է, որպեսզի այնտեղ խաղաղություն տիրի։ Եվ մենք բոլորս հիանալի հասկանում ենք, այդ տարածքները չէ, որ պետք են Ռուսաստանին, այլ բոլորովին այլ բան։ Այլ պատճառներով են այնտեղ հայտնվել ռուսաստանյան ուժային կառույցները։ Ես արդեն ստացել եմ առանձնազրույցի մասին Զելենսկու համաձայնությունը, այդ մասին տեղեկացրել եմ Ռուսաստանի նախագահին։ Հիմա տեսնենք։ Եթե չեզոք գոտի է պետք, ես առաջարկել եմ Ղազախստանը»,- ասել է նա։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք