Չկա պատ, որը հնարավոր չլինի քանդել. Անգելա Մերկել
Չկա պատ, որը հնարավոր չլինի քանդել, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինի պատի փլուզման 30-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ:
«Ոչ մի պատ, մարդկանց ու ազատությունները սահմանափակող ոչ մի խոչընդոտ չի կարող լինել այնքան բարձր, որ անհնար լինի այն հաղթահարել», - նշել է Անգելա Մերկելը:
Գերմանիայի արևմտյան և արևելյան հատվածները բաժանող պատը փլուզվել է 1989-ի նոյեմբերի 9-ին, այդ օրը նշվում է որպես Ժողովրդավարության հաղթանակի օր: Կանցլերը, սակայն, զգուշացրել է, որ «արժեքները, որոնց վրա հիմնված է Եվրոպան, ազատությունը, ժողովրդավարությունը, հավասարությունը, օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքները, չի կարելի ընկալել որպես պարգև, անհրաժեշտ է անընդհատ պաշտպանել դրանք»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով