«Գերմանիայի արևելքի և արևմուտքի միջև կենսապայմանների տարբերությունը դեռևս կես դար տեսանելի կլինի». Մերկել
Գերմանիայի արևելքում և արևմուտքում կենսապայմանների հավասարեցումը կարող է կես դար և նույնիսկ փոքր-ինչ ավելի տևել: Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է Բեռլինի պատի փլուզման 30-ամյակի նախօրեին Suddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում:
Կանցլերի խոսքով՝ նշված գործընթացն ակնկալածից ավելի դանդաղ է ընթանում:
Կանցլերը նշել է, որ Բեռլինի պատի փլուզման թեման գերմանական հասարակությունում սկսել է ավելի ակտիվորեն քննարկվել աշխարհում առկա ազգայնական և պրոտեկցիոնիստական միտումների ֆոնին:
Մերկելը խնդրել է համբերությամբ լցվել և սպասել արևելքում և արևմուտքում առկա տարբերությունների վերացմանը, ինչպես նաև սովորել կրել ազատության «բեռը»: Կանցլերը պարզաբանել է, որ դժվարություն ասելիս նկատի ունի որոշումների կայացումը:
Պատի շինարարությունը սկսվել է 1961թ.-ին։ Գերմանիայի Ժողովրդավարական Հանրապետության ղեկավարությունը ԽՍՀՄ-ի դրդմամբ 1961 թվականին կառուցեց Բեռլինի պատը և ուժեղացրեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ սահմանների վերահսկողությունը։ Այս ամենը նպատակ ուներ դադարեցնել փախստականների հոսքը դեպի Արևմտյան Գերմանիա։ Բեռլինի երկու հատվածների միջև ընդհատվեցին բոլոր տեսակի կապի միջոցները։
1989 թվականի նոյեմբերի 9-ին Բեռլինի պատը փլուզվեց՝ դառնալով Արևելյան Եվրոպայում սոցիալիզմի անկման խորհրդանիշը։
1990 թվականին գերմանական երկու պետությունները վերամիավորվեցին։ Աշխարհի քաղաքական քարտեզի վրա Գերմանիան կրկին միասնական էր։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով