Եվրահանձնաժողովի նոր ղեկավարը մտադիր է 1 մլրդ եվրո տրամադրել կլիմայի պաշտպանությանը
Կլիմայի պաշտպանության գործում Եվրոպական միությունը պետք է ընդօրինակելու օրինակ դառնա: Նոյեմբերի 8-ին Բեռլինում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Եվրահանձնաժողովի նոր ղեկավար, Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Նրա խոսքով՝ Բրյուսելն այս նպատակով հաջորդ 10 տարիներին կհատկացնի 1 մլրդ եվրո, հայտնում է DW-ն:
Ֆոն դեր Լյայենը նշել է 2050 թվականին ԵՄ երկրներում կլիմայական չեզոքության հասնելու անհրաժեշտության մասին: Սա նշանակում է ջերմոցային գազերի զրո արտանետումներով տնտեսական գործունեություն: Եվրահանձնաժողովը 2018 թվականի նոյեմբերին ներկայացրել էր արտանետումների նվազեցվման երկարաժամկետ ռազմավարական հայեցակարգ:
Ֆոն դեր Լյայենը Եվրամիությանը կոչ է արել իր շահերը պաշտպանելու համար համաշխարհային քաղաքականությանն ավելի ակտիվորեն մասնակցել: «Եվրոպան պետք է սովորի ուժի լեզուն»,- հավելել է նա: Գերմանիայի ՊՆ նախկին ղեկավարի խոսքով՝ «փափուկ ուժի» նախկին ռազմավարությունը արդի աշխարհում բավարար չէ:
«Մի կողմից՝ դա նշանակում է ուժեղացնել սեփական մկանները այն ոլորտներում, որոնցում մենք երկար ժամանակ ապավինել ենք այլոց, օրինակ՝ անվտանգության քաղաքականության մեջ»,- բացատրել է ֆոն դեր Լյայենը: «Մյուս կողմից՝ առկա ուժերի նպատակային կիրառումը այնտեղ, որտեղ շոշափվում են եվրոպական շահերը»,- նշել է Եվրահանձնաժողովի նոր ղեկավարը՝ որպես օրինակ բերելով առեւտրի ոլորտը: ԵՄ երկրները միասին կարող են «արդյունավետ» բանակցություններ վարել մաքսային արգելքի եւ առեւտրային համաձայնությունների վերաբերյալ՝ հայտարարել է նա:
Եվրամիությունը պետք է ուշադրություն դարձնի իր ուժեղ կողմերի վրա՝ կարծում է ֆոն դեր Լյայենը: Նրա կարծիքով՝ նրանց օգնությամբ հնարավոր է հաղթահարել ցանկացած մարտահրավեր: Այսպիսով, քաղաքական գործիչը «անգնահատելի» է համարել իրավական պետությունը, ազատությունը, ժողովրդավարությունը, կյանքի տարբեր ոճերի նկատմամբ բաց լինելը: «Երիտաս


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով