Անցած տարի միլիարդատերերն ավելի «աղքատ» են դարձել
Անցած տարի աշխարհի ամենահարուստ մարդիկ փոքր-ինչ անապահով են դարձել, քանի որ աշխարհաքաղաքական ցնցումները եւ անկայուն շուկաներն առաջին անգամ մեկ տասնամյակում անդրադարձել են միլիարդատերերի ունեցվածքի վրա, տեղեկացնում է Reuters-ը։
Համաձայն UBS/PwC-ի հաշվետվության, միլիարդատերերի ընդհանուր կարողությունը կրճատվել է 388 մլրդ դոլարով գլոբալ մասշտաբով եւ հասել 8,539 տրլն դոլարի, հատկապես կտրուկ նվազել են ցուցանիշները Չինաստանում՝ միլիարդատերերի մեծությամբ երկրորդ երկրում, Միացյալ Նահանգներից հետո, եւ ընդհանրապես Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
Մասնավոր բանկերը, այդ թվում աշխարհում ամենախոշոր UBS ֆինանսական հոլդինգը, զգացել են առեւտրային լարվածության ազդեցությունն ԱՄՆ-ում եւ Չինաստանում եւ գլոբալ քաղաքական անորոշությունը, քանի որ հաճախորդներն անցած տարի շեղվել են առեւտրից եւ պարտքեր վերցրել հօգուտ ավելի մեծ քանակությամբ փող կուտակելու։
«Միլիարդատերերի բարեկեցության մակարդակը 2018-ին կրճատվել է առաջին անգամ 2008 թվականից հետո, աշխարհաքաղաքականության պատճառով»,- նշվում է հաշվետվությունում։
Չինաստանում ամենահարուստ մարդկանց զուտ շահույթը նվազել է 12,8 տոկոսով դոլարային համարժեքով, հետընթաց ապրող ֆոնդային շուկաների եւ տեղի ավելի թույլ արժույթի ֆոնին, ինչպես նաեւ կապված այն բանի հետ, որ տնտեսական աճը 2018-ին դանդաղել էր մինչեւ ամենացածր մակարդակի երեք տասնամյակի ընթացքում։
Այնուամենայնիվ, Չինաստանը շարունակում է «արտադրել» նոր միլիարդատեր յուրաքանչյուր 2-2,5 օրը մեկ։
Ամբողջ աշխարհում միլիարդատերերի թիվը կրճատվել է՝ բացի Ամերիկայից, որտեղ գործարարները տեխնոլոգիաների ոլորտում շարունակել են պահել Միացյալ Նահանգների ամենահարուսը մարդկանց շարքերը։
«Այս հաշվետվությունը ցույց է տալիս ԱՄՆ տնտեսության կայունությունը»,- որտեղ 2018-ի վերջին հաշվվում էր 749 միլիարդատեր,- ասել է ԱՄՆ-ում UBS-ի մասնավոր կապիտալի եւ գերբարձր կապիտալի վարչության բաժնի ղեկավար Ջոն Մեթյուզը։
Աշխարհի ամենահարուստ ընտանիքները նախկինի պես անհանգիստ են գլոբալ խնդիրներով՝ կապված առեւտրային լարվածության եւ Brexit-ի, պոպուլիզմի եւ կլիմայի փոփոխության հետ, ու շարունակում են իրենց փողերի մեծ մասը կանխիկ պահել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով