Կինը որդու տնային հանձնարարությունը բացատրելիս կաթված է ստացել
Չինաստանում 36-ամյա կինը որդու մաթեմատիկայի տնային հանձնարարությունը բացատրելիս սրտամկանի կաթված է ստացել, գրում է Asia One-ը:
Միջադեպ տեղի է ունեցել Չինաստանի Խուբեյ քաղաքում: Կինը մի քանի անգամ փորձել է իր երրորդ դասարանցի որդուն բացատրել տնային հանձնարարությունը, սակայն տղան այդպես էլ չի կարողացել հասկանալ՝ ինչ է իրենից պահանջվում:
«Ես մի քանի անգամ բացատրեցի նրան, բայց նա այդպես էլ չէր կարողանում հասկանալ: Ես այնքան բարկացա, որ թվում էր՝ կպայթեմ: Այդ պահին սիրտս սկսեց արագ բաբախել, և սկսեցի դժվարությամբ շնչել»,- ասել է կինը:
Ամուսինը կնոջը հիվանդանոց է տեղափոխել, որտեղ էլ պարզվել է, որ կինը սրտամկանի կաթված է ստացել: Բժիշկներին հաջողվել է կարճ ժամանակում կնոջը ոտքի կանգնեցնել:
Ավելի ուշ կինը խոստովանել է, որ հաճախ է դժգոհ լինում որդուց, սակայն չէր էլ կարող պատկերացնել, որ դա այդքան լուրջ հետևանքների կհանգեցնի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով