Չեխիան առաջիններից մեկն է վավերացրել Հայաստանի եւ ԵՄ միջեւ համաձայնագիրը. դեսպան
Չեխ-հայկական հարաբերությունները շատ լավ մակարդակի վրա են։ Այս մասին ասել է Հայաստանում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Ընդգծելով, որ խոսքն առաջին հերթին քաղաքական հարաբերությունների մասին է, դեսպանը հիշեցրեց վերջերս Հայաստանի եւ Չեխիայի վարչապետերի հանդիպումը Նյու Յորքում, ՄԱԿ ԳՎ շրջանակում։ Սակայն կա չօգտագործված պոտենցիալ, առաջին հերթին տնտեսական ոլորտում, ավելացրել է դեսպանը՝ նշելով, որ վարչապետ Փաշինյանը ողջունել է ավելի շատ չեխական ներդրումները Հայաստանում։ «Երկու կողմերը կարծում են, որ կարելի է ավելին անել առեւտրային հարաբերությունների ընդլայնման համար»,- ասել է դեսպանը՝ ավելացնելով, որ հաջորդ տարվա սկզբից ոչ ուշ նախատեսվում է անցկացնել միջկառավարական հանձնաժողովի նիստ։ Նախատեսվում է նաեւ կազմակերպել բիզնես-համաժողով։
Խոսելով Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունների մասին՝ դեսպանն ընդգծեց, որ Չեխիան առաջիններից մեկն է վավերացրել համաձայնագիրը։ «Մենք կարծում ենք, որ համաձայնագիրը նախադրյալներ է ստեղծում Հայաստանի եւ ԵՄ եւ Հայաստանի ու առանձին երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար»,- նշել է դեսպանը։ Նա հատուկ կարեւորություն է տվել «Արեւելյան գործընկերության» մեխանիզմին։ Միաժամանակ, որպես ԵՄ-ի հետ հանրապետության համագործակցության զարգացման գլխավոր նախապայման նա նշել է բարեփոխումներն արդարադատության ոլորտում։ Դեսպանը ողջունել է գործողություններն այս ուղղությամբ եւ համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ։
Պատասխանելով տարանցման վիզաների տրամադրման խստացման մասին հարցին՝ դեսպանն ասել է, որ դա, ըստ երեւույթին, կապված է չարաշահումների եւ խախտումների հետ։ Դեսպանի խոսքով՝ դա ոչ մի կերպ կապված չէ Հայաստանի եւ ԵՄ միջեւ վիզային ռեժիմի ազատականացման մասին երկխոսության հետ, եւ Չեխիան վետո չի դրել աշխատանքային հանձնաժողովում։
Դեսպանը նաեւ նշել է, որ Չեխիայի ղեկավարությունը հրավիրել է Հայաստանի վարչապետին այցելել Պրահա։ Այցը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա եկող տարի։
Պատասխանելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության եւ ԵՄ-ի հետ համագործակցության ճանապարհին խոչընդոտների մասին հարցին՝ դեսպանը համաձայնեց, որ կանոնները կազմակերպություններում տարբեր են։ Զուտ տեսականորեն խոչընդոտ կարող է լինել այն, եթե Հայաստանը չկատարի պահանջները, բայց քաղաքական առումով չեմ կարծում, թե խոչընդոտներ կան, ասել է դեսպանը։ Չեխ դիվանագետի կարծիքով՝ Հայաստանը եւ Չեխիան կարող են համագործակցել նանոտեխնոլոգիաների, տրանսպորտային ենթակառուցվածքի, էներգետիկայի (ներառյալ միջուկայինը) ոլորտներում։ «Հայաստանը ՏՏ շատ լավ մակարդակում է, հետաքրքիր է զարգացնել կապերը բուհերի միջեւ»,- նշել է դեսպանը։
Պատասխանելով Հայաստանի եւ ՌԴ հարաբերությունների մասին հարցին՝ դեսպանը նշել է, որ դա Հայաստանի քաղաքական գործիչների հարցն է, այլ ոչ թե Չեխիայի դեսպանի։ «Մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար Ռուսաստանը բացառիկ կարեւոր ռազմավարական գործընկեր է»,- ավելացրել է դիվանագետը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով