Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն Իրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեքշաբթի հայտարարել է, որ հրեական պետությունն Իրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ, գրում է ТАСС-ը:
«Հաշվի առնելով Իրանի՝ միջուկային ծրագիրը զարգացնելու ջանքերը՝ ևս մեկ անգամ հայտարարում եմ՝ մենք (Իսրայելը) երբեք թույլ չենք տա Իրանին միջուկային զենք մշակել: Սա ոչ միայն մեր, այլ նաև Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի անվտանգության համար է»,- ասել է Նեթանյահուն:
Նոյեմբերի 5-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ երկիրը նոյեմբերի 6-ից կսկսի միջուկային ծրագրով ստանձնած պարտավորությունների կրճատման նոր փուլը: Նույն օրն Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ իրանական կողմը նոյեմբերի 6-ից կսկսի Ֆորդոյի օբյեկտում ուրանի հարստացումը մինչև 5 տոկոսով:
Ըստ 2015 թվականին ստորագրված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի՝ Իրանը պետք է արդիականացնի Ֆորդոյում կայուն իզոտոպների արտադրության ձեռնարկությունը՝ միջազգային դիտորդների վերահսկողության ներքո: Ենթադրվել է, որ վերակառուցումը պետք է բացառեր տվյալ օբյեկտի՝ ռազմական նպատակնեով օգտագործման հնարավորությունը: Իրանական միջուկային գործարքի ապագան կասկածի տակ է դրվել այն բանից հետո, երբ 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն լքել է այն՝ նավթի արտահանման հետ կապված Թեհրանի հանդեպ պատժամիջոցներ սահմանելով:
Ըստ իրանական կողմի՝ միջուկային համաձայնագրի մյուս կողմերը՝ եվրոպացիները, ամբողջապես չեն կատարում իրենց պարտականությունները, այդ պատճառով գործարքը ներկայիս տեսքով իմաստ չունի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով