Տղամարդիկ սպանել են հղի կնոջը և այրել նրա բնակարանը
Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում ձերբակալվել են հղի կնոջ սպանության և նրա բնակարանի հրդեհման համար կասկածվող երկու տղամարդիկ, գրում է РИА Новости-ն:
Շաբաթ Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները Նիժնի Նովգորոդի Արխանգելսկայա փողոցում գտնվող բնակարանի հրդեհը մարելուց հետո կնոջ դի են հայտնաբերել՝ բռնության հետքերով: Հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով՝ սպանություն: Հանցագործների «տաք» հետքերով Քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել և ձերբակալել են սպանության համար կասկածվող երկու տղամարդու՝ սպանվածի 19-ամյա և 27-ամյա ծանոթներին:
Քննչական մարմինների վարկածով՝ նոյեմբերի 2-ի առավոտյան ոչ սթափ վիճակում գտնվող կասկածյալները եղել են սպանվածի տանը: Կնոջ հետ վիճելով՝ տղամարդիկ նրան դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել, ինչից հետո խլել են նրա զարդերը, հրդեհել բնակարանը և փախել: Ընդ որում՝ երկու տղամարդիկ էլ իմացել են կնոջ՝ հղի լինելու մասին:
Քննիչների կողմից քրեական գործը փոխարինվել է ավելի խիստ հոդվածով՝ սպանություն մարդկանց խմբի կողմից՝ եսասիրական դրդապատճառներով:
Նոյեմբերի 4-ին երկու տղամարդիկ կալանքի տակ են առնվել: Քրեական գործի քննությունը շարունակվում է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով