Չինաստանում դպրոցականները սկսել են կրել օղակներ ուշադրության վերահսկման համար
Չինաստանի Չժեցզյան նահանգում տարրական դպրոցի աշակերտները գլխներին օղակներ են կրում, որոնք վերահսկում են նրանց ուշադրությունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Beijing News-ին։
Խոսքը չինական նեյրոհամակարգչային ինտերֆեյսի մասին է, որը չափում է ուղեղի բիոհոսքերը։ Այն մոտ 3500 յուան (498 դոլար) արժե։ Օղակը գնահատում է աշակերտների կենտրոնացածությունը դասերի ժամանակ։ Այդ գնահատումները կարող են իրական ժամանակի ռեժիմում փոխանցվել ուսուցչի համակարգչին։ Սարքը նաեւ կարող է վարկանիշեր կազմել։
Օղակները չափում են ուղեղի նեյրոնային բջիջների էլեկտրական ազդանշանները, բայց չեն կարող հետեւել ուղեղի միլիարդավոր բջիջների ակտիվությանը, ուստի, սարքը կարող է սխալվել, ավելացնում է պարբերականը։
Համաձայն կոգնիտիվ հոգեբանության դասական տեսության՝ տարբեր տարիքում մարդիկ ուշադրության կենտրոնացման տարբեր տեւողականություն են ունենում։ Երեխաների մոտ այդ ժամանակը կազմում է 10-15 րոպե, տարրական դպրոցի աշակերտների մոտ կարող է հասնել 30-40 րոպեի, իսկ երիտասարդների մոտ չի գերազանցում 50 րոպեն։ Ուստի, դասերը դպրոցում տեւում են 45-50 րոպե, այնուամենայնիվ, այդ ժամանակի 20-50 տոկոսը դպրոցականները «սավառնում են ամպերում»։ Այդ ցրվածությունն այս կամ այն աստիճանով բնորոշ է բոլոր մարդկանց։


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ