Ռուսական նոր «Սարմատ» հրթիռը անհնար է կասեցնել
Ռուսաստանը պատրաստվում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի նոր փորձարկում իրականացնել, որը ինչպես հայտարարել է Կրեմլի ղեկավարը, ի վիճակի է հաղթահարել ցանկացած հակահրթիռային պաշտպանության համակարգ։ Այս մասին հայտնում է The Times պարբերականը։ Նշվում է, որ նոր փորձարկումները կմեկնարկեն արդեն 2020-ի հունվարին։ Պուտինը մասնավորապես ասել է, որ խոսքը 208 տոննա քաշով հրթիռի մասին է, որը կարող է կրել ջերմամիջուկային մաս։
Նշվել է նաեւ այլ սպառազինությունների մասին։ Պուտինը անցյալ տարի Դաշնային ժողովին ուղղված ուղերձում նշել է, որ «Սարմատը» սարսափելի զենք է, որին հաղթահարել չեն կարող եւ ոչ մի հակահրթիռային համակարգ, ներառյալ հեռանկարային, ապագայում ստեղծվելիքները։ Պուտինը նաեւ նկատել է, որ այս հրթիռն ունի գործնականում անսահմանափակ թռիչքային հեռահարություն։
Նախօրեին ռուսական «Վեդոմոստին» որոշ մանրամասներ էր հրապարակել «Սարմատ» РС-28 հրթիռի փորձարկումների մասին, նշելով փորձարկումների ընթացքում հրթիռը կանցնի 5,8 հազար կիլոմետր, արձակվելով «Պլեսեցկ» կայանից եւ վայրէջք կատարելով Կամչատկայում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով