Կրակել են քաղցրավենիք հավաքող 7-ամյա աղջնակի վրա (տեսանյութ)
ԱՄՆ Չիկագո քաղաքում կրակել են Հելոուինի տոնի առիթով քաղցրավենիք հավաքող 7-ամյա աղջնակի վրա. աղջիկը լրջորեն վիրավորվել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, հայտնում է CBS Chicago-ն:
Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ կրակոցները հնչել են այն ժամանակ, երբ փողոցում, ավանդույթի համաձայն, քաղցրավենիք հավաքող երեխաներ են շրջել: Իրավապահ մարմինների տվյալներով՝ աղջիկը պատահաբար է վիրավորվել. երեք անձից բաղկացած խումբը 31-ամյա տղամարդու է հետևել և կրակել է նրա ուղղությամբ: Երեխան մեղվի կերպարում է եղել և ծնողների հետ քայլելիս է եղել, երբ հնչել են կրակոցները:
Աղջկան հիվանդանոց են տեղափոխել. նա պայքարում է կյանքի համար:
Հանցագործները փախել են դեպքի վայրից և դեռևս ազատության մեջ են գտնվում:
Տղամարդը, որին ուղղված էր հանցագործների ատրճանակը, ձեռքի վնասվածք է ստացել և այժմ կայուն վիճակում է գտնվում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի մեկին նախորդող գիշերն աշխարհի մի շարք երկրներում նշվում է Հելոուինը: Ըստ ավանդույթի՝ այս տոնը կապում են կախարդների ու վհուկների հետ, որոնք, իբրև թե, ազատորեն շրջում են մարդկանց շրջանում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով