Ճապոնիայում փոստի 2 աշխատակից մոտ 5 մլն դոլար է յուրացրել
Ճապոնիայում փոստի 2 աշխատակից մոտ 5 մլն դոլար (540 մլն իեն) է յուրացրել փոստային նամականիշների վերավաճառքի ճանապարհով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Կիոդո» գործակալությանը:
Գործակալության աղբյուրների տվյալներով՝ իրավախախտներին հայտնաբերել են դեռեւս 2018-ին, սակայն այդ մասին հրապարակայնորեն չի հայտարարվել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ վերավաճառքով զբաղվել են Տոկիոյում փոստային բաժանմունքների 2 ղեկավար պաշտոն զբաղեցնող աշխատակից:
Մասնավորապես, 3 տարվա ընթացքում փոստային ղեկավարը Կանդա կայարանի մոտակայքում ընդհանուր առմամբ 400 մլն իենի (3,68 մլն դոլար) չափով նամականիշների վերավաճառք է իրականացրել, իսկ մյուս աշխատակիցը՝ Սիբա կայարանի մոտակայքում՝ 140 մլն իենի (1,29 մլն դոլար) չափով:
Գործակալության աղբյուրները նշում են, որ չնայած դրան՝ անօրինական ճանապարհով իրացված բոլոր նամականիշները նախատեսված են եղել օգտահանության համար, եւ, ամենայն հավանականությամբ, դրանց վրա փոստային կնիք չի եղել, ինչը իրավախախտներին թույլ է տվել դրանք կրկին օգտագործել՝ անձնական շահ ստանալու համար:
Ճապոնիայի փոստի ներկայացուցիչները հաստատել են խախտումների փաստը, սակայն հավելել են, որ տվյալ հարցը դեռեւս հետաքննվում է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով